Հարված Դավիթ Հարությունյանին. ինչ է պարզել Սերժ Սարգսյանը Բրյուսելում
ՔաղաքականությունԼրագիր / Սասնա ծռերի անդամներից մի քանիսի նկատմամբ դատարանի նկուղում կիրառված բռնությունը բացառիկ է: Իհարկե ոչ ինքնին որպես բռնություն: Հայաստանում իշխող համակարգ-հասարակություն հարաբերություններում դա նույնիսկ ունի որոշակի օրինաչափություն: Տեղի ունեցածը բացառիկ է նրանով, որ կատարվում է դատարանում, մի տարածքում, որտեղ իշխող պետք է լինի արդարադատությունը՝ գոնե ցուցանակային իմաստով:
Խոշոր հաշվով, դատարանում տեղի ունեցող բռնությունն էլ Հայաստանում բացառիկ չէ, խորքային իմաստով: Բանն այն է, որ ցանկացած անհիմն, անօրինական դատավճիռ, ցանկացած քաղաքական շարժառիթով, պատվերով կատարվող դատավճիռ ինքնին բռնություն է, ոչ ֆիզիկական դրսեւորումով, բայց կրկին ֆիզիկական հնարավոր հետեւանքով: Ի վերջո, մարդը անհիմն դատապարտվում է եւ հայտնվում անազատության մեջ: Իսկ Հայաստանի դատական համակարգում այդօրինակ վճիռները անցնող տարիներին եղել են բազմաթիվ:
Բայց, ներկայում գործադրվում է բռնության ֆիզիկական կիրառում: Դրանից բացի, դատարանի տարածքում բռնություն գործադրում է ոչ թե դատարանը, այլ ոստիկանությունը: Բացառիկությունը նաեւ դա է:
Ոստիկանությունն իհարկե հերքել է, թե եղել է Sասնա ծռերի անդամների ծեծ: Ոստիկանության տարածած հաղորդագրությունը նշում է, թե եղել է անհնազանդություն ոստիկանության աշխատակիցներին, եւ նրանք ել ձեռնարկել են դա հաղթահարելու համապատասխան քայլեր: Դա էլ խոշոր հաշվով Հայաստանի դեպքում ստանդարտի մեջ արձագանք է, որն անկասկած ավելի շուտ հաստատում է բռնության հանրային համոզումը, քան հակառակը:
շարունակությունը՝ կայքում