Հայերեն


Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին հայացքից կարող է թվալ, որ փոքր պետության ղեկավարի նկատմամբ արտաքին դերակատարների ընդգծված և հրապարակային աջակցությունը նշան է կայունության, ներդրումային կանխատեսելիության ու միջազգային ինտեգրման, ուստիև՝ դրական միտում, օրինակ՝ Հայաստանի պես երկրի համար, որտեղ անվտանգային տուրբուլենտությունն ու տնտեսական խոցելիությունը սուր իրականություններ են։

Սակայն փոքր պետությունների քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերությունների և ընտրական վարքաբանության ավելի խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ նման աջակցությունը հաճախ վերածվում է կախվածությունների շղթայի, որի յուրաքանչյուր օղակը սահմանում է ոչ թե ազգային ռազմավարության ազատ ձևակերպման հնարավորությունը, այլ արտաքին օրակարգերի ներմուծման պարտավորությունը։ Առավել ևս, երբ այդ ղեկավարը չունի հանրային աջակցություն:

«Օգնելու» հռետորաբանության և «կառավարման վրա ազդելու» իրական մեխանիզմների միջև երկփեղկվածությունը հատկապես տեսանելի է այն ժամանակ, երբ աջակցությունը զուգորդվում է իշխանության «վերարտադրելիության» ցանկության հետ. այսինքն՝ ոչ միայն տվյալ պահի քաղաքական կազմավորումը պահելու, այլև այն երկարաձգելու ակնկալիքով։ Այստեղ փոքր պետության շահերի աղճատումը սկսում է ընդլայնվող շրջան գծել, որովհետև արտաքին ուժերի ռացիոնալ ընտրությունը ռեալպոլիտիկի տրամաբանությամբ է պայմանավորված՝ նրանք պաշտպանում են այն դերակատարին, որի կանխատեսելի վարքագիծն առավելագույնս համապատասխանում է իրենց առաջնահերթություններին, նույնիսկ եթե այդ նախապատվությունները բախվում են տվյալ երկրի կենսական շահերին։

Երբ արտաքին դերակատարների «խիստ աջակցության» գործիքակազմը առարկայանում է, փոքր պետության ներսում ձևավորվում է «պատվիրված կայունության» ռեժիմ, որտեղ իշխանության շարունակականությունը դառնում է ոչ թե արդյունք լայն հանրային վստահության և ինստիտուցիոնալ արդյունավետության, այլ արտաքին ակնկալիքների բավարարումից բխող ներգրավվածության։

Փոքր պետության դեպքում անվտանգային օրակարգը միշտ էլ ծանրակշիռ է, և հենց այստեղ է, որ «աջակցության» սիմվոլիկան դառնում է գործնական լծակ։ Երբ արտաքին դերակատարները պարզ ազդակ են ուղարկում, որ աջակցում են առաջնորդի վերարտադրությանը, դա սովորաբար պայմանավորվում է երեք փոխկապակցված բաղադրիչով՝ կանխատեսելիություն, ենթարկվողություն և ծախսերի տեղափոխում։

Կանխատեսելիությունը վերաբերում է նրան, որ նույն թիմի հետ շարունակական աշխատանքը նվազեցնում է բանակցային անորոշությունը և արգելափակում է քաղաքական շրջադարձերը, որոնք կարող են վերաձևել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Ենթարկվողությունը վերաբերում է կոնկրետ պահանջների կատարմանը՝ լինի դա սահմանազատման հարցում միակողմանի քայլերի հանդուրժում, պատմական-մշակութային օրակարգի թիրախավորում հանուն «խաղաղության խորհրդանիշերի», թե անվտանգության բազմավեկտորության արհեստական նեղացում հօգուտ մեկ առանցքի։ Իսկ ծախսերի տեղափոխումը նշանակում է, որ արտաքին դերակատարն իր տարածաշրջանային ծրագրերի քաղաքական, ֆինանսական կամ իմիջային մի մասը «վերջնականացնում» է փոքր պետության հաշվին՝ ակնկալելով, որ վերջինս կընդունի որոշումների այնպիսի փաթեթ, որը ներսում բարձր գին ունի, բայց դրսում ներկայացվում է իբրև մեծ ձեռքբերում։ Արդյունքում փոքր պետությունը դառնում է ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ։ Առաջին հայացքից այն օգտվում է «հովանավորության» տանիքից, բայց երկարաժամկետում կորցնում է ինքնուրույն ծրագիր գծելու և այն պաշտպանելու կարողությունը։

Հայաստանի օրինակով հաճախ դիտարկվող պարադոքսն այն է, որ թվում է, թե իշխանությունն արտաքին աջակցության միջոցով գեներացնում է խաղաղության և զարգացման հնարավորություն, մինչ իրականում աճում են այն ռիսկերը, որոնք բախվում են համազգային շահերի հետ։ Ի մասնավորի՝ մի կողմից իշխանությունը քայլեր է անում, որոնք ընկալվում են որպես միակողմանի զիջումներ թուրքադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո, իսկ մյուս կողմից՝ անընդհատ սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անտեսելով տնտեսական և անվտանգության փոխկապակցվածությունը։ Ուստի, բնական է, որ իշխանությունը ստանում է միաժամանակ տարբեր ուղղություններից «աջակցություն», բայց այդ աջակցությունների կոնվերգենցիան չի ծառայում պետության շահերին, այլ միտված է տարբեր արտաքին օրակարգերի հատման կետին, որտեղ Հայաստանը վերածվում է հարմարեցվող փոփոխականի։

Արևմուտքի կողմից շեշտվող «ժողովրդավարական լեգիտիմության» դրոշմը և Թուրքիայի կողմից տրվող «գործնական շփումների» պատրանքը կարող են կարճաժամկետ կտրվածքով ապահովել իշխանության պահպանման հարթություն, սակայն երկարաժամկետ հատվածում դրանք դառնում են նոր պահանջների պատվանդան, որոնք ուղղված են արտաքին դերակատարների շահերի սպասարկմանը՝ «պահպանել կուրսը», «չվերադառնալ անցյալին», «չխաթարել ձեռք բերվածը»։ Այդպիսով՝ իշխանության «վերարտադրությունը» ստանում է ոչ թե ներքին որակավորման գնահատական, այլ արտաքին պատվերի հավաստագիր։

Անշուշտ, փոքր պետությունը չի կարող և չպետք է իզոլացվի աշխարհի մեծ գործընթացներից. դաշնակիցների, գործընկերների, տնտեսական շուկաների, տեխնոլոգիական կապերի բացակայությունը կործանարար է։ Հարցն այստեղ դրվում է այլ կերպ՝ արտաքին աջակցությունը պետք է լինի ոչ թե իշխանության անձնավորված վերարտադրության, այլ ինստիտուտների ամրապնդման և ինքնիշխան օրակարգի տարողունակության վրա կենտրոնացած։ Երբ աջակցությունը գնալով ավելի է կապվում կոնկրետ ղեկավարի մնալու հետ, տեղի է ունենում ինստիտուցիոնալ վերադասավորում. պետությունը նեղանում է անձի չափերով, իսկ անձը լայնանում է պետության չափերով։ Սա երկու մակարդակով կործանարար է. ներսում այն խեղում է օրենքների գերակայությունը, դատական անկախության հնարավորությունը և հաշվետվողականության մեխանիզմները, դրսում այն մարում է բանակցային պաշարը, որովհետև արտաքին դերակատարները դիտարկում են ոչ թե պետության շահերը, այլ ղեկավարի թույլ կողմերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՖասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված