Սուրենյանը հանձնվում է
ՀասարակությունՎերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
Օդերևութաբանները նշում են, որ օդի ջերմաստիճանը ցերեկը 3–4 աստիճանով գերազանցում է նորման։ Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հասնում է +37...+38 աստիճանի։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մի քանի օր առաջ հայտնել էր, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
Միաժամանակ Սուրենյանը ևս բողոքում է եղանակից։
«Եթե մի օր էլ նման շոգ եղավ ես արտագաղթում եմ», – գրել է Սուրենյանը Facebook–յան էջում։