Ինչ ցնցումների մասին է ակնարկել Սերժ Սարգսյանը
ՔաղաքականությունArmtimes.com / Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստին մասնակցած Սերժ Սարգսյանի ելույթը մի հետաքրքիր մեսիջ էր պարունակում:
Կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ-ն ինքն իրեն այսուհետ ներկայացնելու է որպես բարեփոխումների շոգեքարշ, որը մի կերպ հաղթահարելով հանրության համառ դիմադրությունը, արմատապես փոխելու է իրավիճակը: Այսինքն՝ հանրությունը ուզում է ապրել այնպես, ինչպես ապրում էր, բայց դա սխալ է, եւ ՀՀԿ-ն կտրուկ փոփոխությունների շնորհիվ հանրությանը դուրս է հանելու այս ճահիճից եւ տանելու է նրան դեպի պայծառ ապագա:
«Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որեւէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաեւ՝ հետաքրքիր»,- երեկ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Թե որտեղ է «հաճախ հնչել» չինացիներին վերագրվող այս ասացվածքը, մամուլի արխիվները խնամքով թաքցնում են: Բայց կարեւորը դա չէ: Կարեւորն այն է, որ «փոփոխությունները» դառնում են յուրահատուկ բրենդ ու այսուհետ բոլոր այն բացասական երեւույթները, որին մենք ականատես կլինենք Հայաստանում, պայմանավորվելու են «փոփոխություններով»:
շարունակությունը՝ կայքում