Պուտինն ու Էրդողանը կարևոր զրույց են ունեցել․ ինչ են նրանք քննարկել
ՔաղաքականությունՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույզի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը` Աստանայում կայանալիք բազմակողմ բանակցություններին ընդառաջ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` մեջբերելով Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունը:
«Շարունակվել է սիրիական ճգնաժամի կարգավորման մի շարք հիմնական հարցերի քննարկումը` հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հովանու ներքո Սիրիայի հարցով Աստանայում հուլիսի սկզբին գումարվող հինգերորդ միջազգային հանդիպումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Երկու երկրի առաջնորդները նաև պայմանավորվել են առաջիկայում հետագա հանդիպումների ու քննարկումների մասին: