Հայերեն


Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն հասցրել ենք նկատել, որ չնայած Նիկոլ Փաշինյանն ու յուր ՔՊ-ն իրենց հռչակել են «ընտրություններում հաղթած», ավելին՝ ընդդիմությանը «ջախջախած», բայց չեն դրսևորվում որպես այդպիսին: Ու հարցն այստեղ այն չէ միայն, որ թե՛ «ընտրություններ», թե՛ «հաղթած» բառերը մեր իրականության պայմաններում ու Փաշինյանի և նրա ՔՊ-ի վերաբերյալ կարելի է միայն չակերտներում նշել: Տեղի ունեցած քաղաքական միջոցառումն ու դրա ընթացքը, հատկապես ձայների հաշվարկի ու հարջորդած մանիպուլ յացիաների, կամայականությունների պարագայում, շատ քիչ աղերս ունեն «ժողովրդավարական ընտրություններ» սահմանման հետ:

Ինչ վերաբերում է «հաղթելուն», ապա նույնիսկ փաշինյանական ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկության մասնակիցների հազիվ 49 տոկոսն է ձայն տվել Փաշինյանին ու ՔՊին: Ըստ որում, Փաշինյանը դա հռչակել է «օրգանիկ քվեներ», ասել կուզի՝ մաքուր, անկաշառ, սիրահոժար կերպով նրա օգտին են քվեարկել: Հարկավ, մի քանի հարյուր հազարի մեջ կարող են լինել ու կան նաև «համոզված նիկոլականներ»: Բայց այդ 49 տոկոսը բովանդակային առումով վարչական ռեսուրսի, բյուջետային հաստատություններում ճնշումների, ոստիկանական ահաբեկումների, նաև կառավարական մասշտաբով «ընտրակաշառքների» (թոշակներ, բուժօգնություն, զինծառայության ժամկետի կրճատում, խմածության համար «պռավայից» զրկվածների «ռեաբիլիտացիա» և այլն) բերած «ձայներն» են:

Եվ, այդուամենայնիվ, ի՞նչ է անում «հաղթած», «49 տոկոսանոց» Փաշինյանի իշխանությունը:

Առհասարակ, եթե գտնում են, որ հաղթող են, ապա պիտի արդեն տրամադրվեին երկրի համար գործ անելու, աշխատելու: Չէ, դա արդեն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն չեն լինի: Դա նորմալ քաղաքական ուժերի պարագայում է տրամաբանական:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ուղղակի շարունակում է աղմկել ու «բլոգերություն» անել: Գրեթե ամբողջ ընտրարշավի ընթացքում նա խոսել է հիմնականում բռնությունների, ռեպրեսիաների, անձնական ունեցվածքի ու սեփականության բռնազավթման մասին: Ու կիրառել է, ի դեպ: Գրեթե ոչինչ կամ հիշարժան ոչինչ՝ տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակի, խնդիրներ լուծելու մասին:

Նույնն անում է նաև ընտրություններից հետո: Նորից խոսում է ունեզրկելուց, նստեցնելուց, կուսակցություններ փակելուց և այլն: Ու այդ ամենը՝ գռեհկագույն բառապաշարով ու պահվածքով: Ասում է՝ «թավիշը» վերջացավ: Կարելի է կարծել, թե 8 տարի շարունակ քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ, «գործսարքոցիներ» և այլ այլանդակ դրսևորումներ չեն եղել:

Բայց այն, ինչ ասվում է հիմա, արդեն հստակ ազդանշան է, որ Փաշինյանը Հայաստանը թափով գլորում է դեպի բացարձակ բռնապետության անդունդը: Եթե կուզեք՝ վիհը: Առավել ևս, որ յուր քպականները, կարծես ստանդարտ «շպարգալկայով», նույն մտքերն են իրենց էջերում գեներացնում՝ կարծես մրցելով, թե ով ավելի շատ կքծնի «շեֆին»: Դե, ցուցակների խնդիր արդեն չկա, ընտրություններն անցան, հիմա հերթը պաշտոնները պահելունը կամ ստանալունն է:

Այն, ինչ հիմա հայտարարում ու նաև անում է Փաշինյանի իշխանությունը, արդեն հստակ ախտորոշում է. ոչ մի օգտակար կամ հանրօգուտ գործ կամ նախաձեռնություն, միայն վնասարարություն, միայն վատություն, չարություն, ատելության սերմանում, բռնություններ ու սպառնալիքներ: Վնասարարության, մանրախնդրության ցեցը հանգիստ չի տալիս նրանց: Ու ավելի հեռու են գնում: Պատկերավոր ասած՝ դրսևորում են հուժկու սլացք... դեպի վնասարարության, մանրախնդրության ու բռնապետության անդունդ:

Ու հարցը միայն ընդդիմադիր ուժերից մեկին կամայականորեն «անցողիկ շեմից» զրկելը չէ: Զուգահեռ նաև ազատ խոսքի դաշտն են «մաքրում»: Օրինակ՝ ֆեյսբուքյան գրառման համար քաղաքագետ, դասախոս Ալեն Ղևոնդյանին ձերբակալում են, ապա զրկում խոսքի իրավունքից: Հարցը միայն անձը և կոնկրետ դեպքը չէ: Չնայած, դա էական է:

Բուն հարցն այն է, որ զուտ խոսք ասելու համար մարդուն զրկում են խոսքի իրավունքից: Ու սա առաջին դեպքը չէ: Ու սա արդեն բռնատիրության հստակ ախտանիշ է:

Բռնատիրության հստակ ախտանիշ է նաև այն, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդներին պարզապես մեկ անձի կամքով թույլ չեն տալիս սահմանը հատել, երբ դրա արգելքը պարզապես չկա: Բայց Փաշինյանը շարունակում է խոսել ռեպրեսիաների, բռնությունների, կալանավորելու, բանտարկելու մասին: Սա նաև օրինաչափ դրսևորում է: Ի՞նչ տեսանկյունից:

Տեսեք. որևէ մեկը, առաջին հերթին՝ իրենք, չեն կասկածում, որ չեն հաղթել: Որ լեգիտիմ չեն: Իսկ ի՞նչ է անում ցանկացած ոչ լեգիտիմ, հանրային աջակցություն չվայելող (մեղմ ասած) իշխանություն:

Ճիշտ է, դիմում է զանգվածային ռեպրեսիաների, հալածում է բոլոր ընդդիմադիրներին, բնում խեղդում այլակարծության ու ազատության թեկուզ փոքր դրսևորում, հարձակվում է բողոքի կամ անհանդուրժողականության յուրաքանչյուր դրսևորման վրա:

Դրա համար էլ, ի դեպ, միակ բանն, ինչ այս 8 տարին կայուն աճել է, ոստիկանական ուժերն են և նրանց տրվող «պարգևավճարները»:

Այսինքն, ձգտում է բացարձակ բռնապետության: Եվ Փաշինյանը, որ առանց այդ էլ դրան մեծապես հակված էր (նա երբեք էլ ժողովրդավար չի եղել), հիմա արդեն շատ ավելի արագ վերածվելու է վայրագ բռնատիրական ռեժիմի ղեկավարի: Իսկ ի՞նչ է դա նշանակում փոքր երկրի համար, որը հայտնվել է աշխարհաքաղաքական խոշոր սպառնալիքների, հակադիր շահերի բախման էպիկենտրոնում, ի լրումն՝ տնտեսական ու սոցիալական խնդիրների մեջ: Զուտ քաղաքական առումով դա նշանակում է շարունակական ցնցումների ծանր փուլ: Դրա համար կան բոլոր պայմանները, որոնցից առաջինը իշխանության ոչ լեգիտիմությունն է կամ «լեգիտիմության ճգնաժամը»: Այսինքն, Հայաստանին քիչ էր անցած ութ տարվա ճգնաժամը բոլոր առումներով, մի հատ էլ հավել յալ ճգնաժամ ենք շալակում:

Ու հանուն ինչի՞: Սա, եթե բան է, զուտ հռետորական հարց էր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Բորիս Նազարյան«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված