«Քեթրինի» Միհրանը «ձեռնոց» է նետում Կարեն Կարապետյանին
ՔաղաքականությունԱռաջին / Անցնող շաբաթ մամուլը տեղեկացրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ, թիվ մեկ ընտրատարածքից ՀՀԿ վարկանիշային ցուցակով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանն աջուձախ գրասենյակներ է բացում Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Սրանք պատգամավորական գրասենյակներ չեն և բացվում են «Քեթրին» ՀԿ-ի ցուցանակով, ինչը ենթադրել է տալիս, որ Պողոսյանի նպատակն ամենևին էլ պատգամավորական ակտիվ գործունեությունը կամ ընտրողների հետ կապը պահելը չէ: Այսօր հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանն ակտիվորեն շարունակում է նորանոր գրասենյակներ հիմնել։
Պողոսյանը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է և բազմաթիվ անգամ ակնարկել է, որ խորհրդարանի մանդատը իր նշաձողը չէ և նպատակ ունի վերադառնալ գործադիր իշխանություն: ԱԺ-ն ընդամենը ռեստավրացիայի փուլ է, որով Պողոսյանն անցնում է օֆշորային սկանդալը մոռացության տալու, իր քաղաքական հավակնությունները լեգիտիմացնելու համար:
Մյուս կողմից՝ հայտնի են Կարեն Կարապետյանի ու «Քեթրինի» Միհրանի լարված հարաբերությունների նույնիսկ հրապարակային մանրամասները: Պողոսյանը Կարապետյանի հակամենաշնորհային PR-ի «սիրված հերոսն» էր. վարչապետն ու նրա շրջապատը շաբաթներ շարունակ պատմում էին, թե ինչպես են բանանի ներկրման ոլորտում «հերոսաբար» վերացրել Միհրանի մենաշնորհը, ինչին վերջինս ուշագրավ պատասխան տվեց՝ բանանի գների կամայական իջեցում-բարձրացումներով ցույց տալով, թե իրականում ով է այդ շուկայի տերը:
շարունակությունը՝ կայքում