Հայերեն


ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters

Աշխարհ

ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը նախատեսում է 300 միլիարդ դոլար ծավալով մասնավոր ներդրումային հիմնադրամի ստեղծում, ընդ որում՝ այդ գումարի ավելի քան կեսն արդեն ապահովված է ներդրողների պարտավորություններով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հիմնադրամը կոչված է դառնալու տնտեսական խթան՝ կողմերի միջև վերջնական գործարքի ստորագրման համար։ Նշվում է, որ այս ֆինանսական մեխանիզմը չի ենթադրում պետական ֆինանսավորման կամ դրամաշնորհների օգտագործում, միջոցները կտրամադրվեն մասնավոր հատվածի կողմից։ Հրապարակման մեջ ասվում է, որ որպես ներդրողներ հանդես են գալիս ԱՄՆ-ի, Պարսից ծոցի երկրների, Ասիայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի ընկերությունները։

Գործակալության աղբյուրի համաձայն՝ հիմնադրամը կսկսի գործել միայն վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո։ Ակնկալվում է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կսահմանի գործընթացի կառուցվածքը առաջիկա 60 օրվա համար, որի ընթացքում հիմնադրամի ադմինիստրատորները կաշխատեն իրանական կողմի և ներդրողների հետ՝ նախագծերի պլանավորման ուղղությամբ։ Նախնական գնահատականների համաձայն՝ խոսքը էներգետիկայի, լոգիստիկայի, արտադրության և տրանսպորտի ոլորտներում ներդրումների մասին է։

Ըստ Reuters-ի տեղեկատվության՝ սկզբնապես Թեհրանը Վաշինգտոնից պահանջել էր 400 միլիարդ դոլար՝ որպես ռազմական վնասի փոխհատուցում, սակայն մերժում էր ստացել։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մի մեխանիզմի շուրջ, որի դեպքում տարածաշրջանի երկրները կկարողանան մասնակցել վարկային գծերի կամ իրանական ենթակառուցվածքների վերականգնման ուղղակի ֆինանսավորման միջոցով։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել է Իրանին Պարսից ծոցի պետությունների կողմից աջակցվող հիմնադրամից օգտվելու հնարավորություն տալու ծրագրի գոյությունը՝ Թեհրանի կողմից համաձայնագրի պահանջների կատարման պայմանով, ընդգծում է գործակալությունը։ Դրանց թվում, ըստ նրա, են միջուկային ծրագրի ապամոնտաժումը, հարստացված ուրանի պաշարների վերացումը և ստուգումների խիստ ռեժիմին համաձայնությունը։

Հրապարակման մեջ նշվում է, որ ներդրումային հիմնադրամը առանձին ֆինանսական կառույց է և կապված չէ պատժամիջոցների վերացման և Իրանի սառեցված սուվերեն ակտիվների ապաարգելափակման զուգահեռ բանակցային գործընթացի հետ։ Իրանը, որն ունի բնական գազի պաշարներով աշխարհում երկրորդ և նավթի պաշարներով չորրորդ տեղը, տասնամյակներ շարունակ գրեթե ուղղակի օտարերկրյա ներդրումներ չի ստացել պատժամիջոցների պատճառով, հիշեցնում է գործակալությունը։

Դատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակում
Ամենադիտված