iPhone-ով արված լավագույն լուսանկարները
LifeԵթե դուք դեռևս այն կարծիքին եք, որ լավ լուսանկար անելու համար անհրաժեշտ է ունենալ թանկարժեք, պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, ապա դիտեք ստորև ներկայացված ֆոտոշարքը, որում ի մի են բերված ընթացիկ տարում iPhone սմարթֆոնի միջոցով արված լավագույն լուսանկարները: Այս մասին գրում է Bored Panda կայքը։
Կայքը ներկայացրել է iPhone Photography Award լուսանկարչական մրցույթում հաղթած կադրերը, որոնք ֆիքսվել են մոլորակի տարբեր անկյուններում:
Դատելով լուսանկարներից՝ iPhone-ի ֆոտոխցիկով կարելի է ստանալ ոչ պակաս որակյալ ու տպավորիչ կադրեր, քան պրոֆեսիոնալ սարքերով:
Աղբյուրը մանրամասնում է, որ մրցույթին մասնակել են հազարավոր մարդիկ՝ աշխարհի 140 երկրից: Նրանց ուղարկած աշխատանքները մրցել են 3 անվանակարգում՝ «Դիմանկար», «Աբստրակտ», «Կյանք»:
Այս տարի գլխավոր մրցանակին է արժանացել Սեբաստյանո Տոմադան՝ Բրուքլինից: Նա լուսանկարն արել է iPhone 6s սմարթֆոնով: