«Կալաշնիկով»-ը վաղը ներկայացնելու է նոր գնդացիր
Աշխարհ«Կալաշնիկով» կոնցեռնի մասնագետները մշակել են 5,45-մմ ձեռքի թեթև գնդացիր РПК-16-ը` փոխվող փողով: Փողը փոխելով այն կարելի է կիրառել նաև որպես հարձակվողական հրացան: Գնդացիրը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ինչպես նաև` կրակային կետերի և տրանսպորտային միջոցների ոչնչացման համար:
РПК-16-ի համար մշակվել է նաև նոր պահեստատուփ` ավելի մեծ տարողունակությամբ` 96 փամփուշտ: Այն կարելի է օգտագործել նաև «Կալաշնիկով» ինքնաձիգների համար:
Նոր ձեռքի գնդացիրը կներկայացվի միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում, որը տեղի կունենա մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում` սեպտեմբերի 6-ին