Վարչապետի մի զարկը. հնարավորի եւ անհնարի միջեւ
ՔաղաքականությունԼրագիր / Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կարեն Կարապետյանը խոսել է մարզպետարանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին, ասելով, թե տարեվերջին հստակ չափանիշներով գնահատվելու է մարզպետների աշխատանքը:
Կարապետյանն առաջին անգամ չէ, որ կառավարության արդյունավետության բարձրացման համատեքստում խոսում է մարզպետարանների մասին: Ավելին, նա հայտարարել է, որ մարզպետները նույնիսկ մասնակցելու են Հայաստանի ամերիկյան համալսարանում հատուկ նրանց համար կազմակերպվելիք դասընթացին, որ ավելի հմտանան եւ աշխատեն ավելի լավ:
Ավելի լավ սակայն կլիներ այն, որ Ամերիկյան համալսարանում կազմակերպվեր մարզպետների ոչ թե առավել հմտացման, այլ այսպես ասած պրոֆիլային վերապատրաստման դասընթաց, որպեսզի նրանք կարողանային իրենց համար գտնել այլ աշխատանք: Թեեւ, ավելի ճիշտ կլիներ, որ դա կազմակերպվեր ոչ թե մարզպետների, այլ մարզպետարանների աշխատակիցների համար, որպեսզի նրանք ձեռք բերեին աշխատաշուկայում նոր տեղ գտնելու մրցունակ հնարավորություններ:
Իսկ նրանց փոխարեն պետք է գտնել մարզպետարանների ոչ թե նոր աշխատակիցներ, այլ պարզապես փակել մարզպետարանները, որպես ինստիտուտ եւ օղակ: Դրանց արդյունավետության խնդրում պարզապես չի կարող լինել ավելի արդյունավետ լուծում, կամ նույնիսկ այլ արդյունավետ լուծում:
շարունակությունը՝ կայքում