Բանակցային գաղտնազերծում. հրաժե՞շտ Կազանի պլանին
Բաց մի թողեքԼրագիր / Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը, եւ կտեսնեք, որ դրանցում գրված է, որ Արցախը պետք է մասնակցի բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցությանը, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փաստորեն ակնարկում է առաջիկայում բանակցային գործընթացի կամ կարգավորման գործընթացի փաստաթղթային որոշակի գաղտնազերծման մասին: Համենայն դեպս ուշագրավ է, որ պատասխանելով պատգամավորի հարցին, Նալբանդյանը խոսում է մի օր փաստաթղթերի հրապարակման մասին, ոչ թե դրանցում արտացոլվածն իրականություն դառնալու:
Չի բացառվում, որ բանը Նալբանդյանի լեզվամտածողությունն է, որը հայերեն չէ: Սակայն համենայն դեպս տրամաբանական կլիներ, եթե նախարարը հայտարարեր, որ կգա ժամանակը, կսկսվի խաղաղության բուն պայմանագրի մշակումն ու բանակցումը, եւ կտեսնեք, որ դա չի լինելու առանց Արցախի մասնակցության:
Բայց Նալբանդյանը խոսում է այն մասին, որ «մի օր փաստաթղթերը կհրապարակվեն…»:
շարունակությունը՝ կայքում