Կարեն Կարապետյանը՝ հեղափոխության առաջնո՞րդ
ՔաղաքականությունԱռաջին / Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից բացահայտել է իր «թավշյա հեղափոխության» նպատակը: Ժամանակները, քաղաքական իրավիճակները փոխվում են, բայց նույնն են մնում «Ժառանգություն» կուսակցության արխայիկ պատկերացումները քաղաքականության մասին, որը Րաֆֆիի համար նույնանում է ոչ թե հստակ գործընթացի, այլ ծիսականության, առասպելի, խոստովանության հետ:
Այսպես թե այնպես՝ անցած օրերին բացահայտվեց, որ մեր խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության քաղաքական նոր ցիկլի գլխավոր խնդիրը Սերժ Սարգսյանին քշելն է, որն առանց քաղաքական ստատուս քվոյի փոփոխության անուղղակիորեն նպաստում է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի վերանշանակմանը, այլ խոսքով՝ նրան, որ 2018-ի ապրիլից հետո երկիրն Առաջին դեմքի կարգավիճակով ղեկավարի հենց այն «Գազպրոմի» ներկայացուցիչը, որին նույնիսկ ընդդիմադիրները համարում են Հայաստանի վասալային կախվածության գլխավոր խորհրդանիշ:
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ բաց տեքստւվ ասել է, որ եթե Կարեն Կարապետյանը որոշ «խոստովանություններ» անի, ապա կդառնա պետության ղեկավարի ընդունելի թեկնածու:
«Պարոն Կարապետյանը թող հայ ժողովրդին ասի, թե ինքը ունի՞ բիզնես Հայաստանում, թե՞ չէ: «Գազպրոմի» միջոցով… Ծաղկաձորի «Մարիոթը»… ամոթ բան չէ, բայց թող ժողովրդին ասի, որ իմ ընտանիքի բիզնես շահը սա է: Դրան վրադիր նաև ասի՝ ես պայքարելու եմ կուսակցապետության դեմ, և ես ընդունում եմ, որ ես վարչապետ եմ այն կուսակցության մեջ, որն անցել է կեղծիքներով: Ես կարծում եմ, որ արդեն Կարեն Կարապետյանը շատ գեղեցիկ, նոր, թարմ շունչ ներկայացնող, աշխարհին ընկալելի լինելու հանգամանքից բացի, ըստ էության, հայ ժողովրդի ներկայացուցիչ կդառնա»,- իրեն բնորոշ պերճախոսությամբ շարունակել է Հովհաննիսյանը:
շարունակությունը՝ կայքում