Ղարաբաղյան կարգավորման ձևաչափն անշրջելիորեն փոխվում է
ԱմենաընթերցվածԼրագիր / Հուլիսի 19-20-ին Ղարաբաղում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, ընդ որում, նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը: Խորհրդարանական մեծամանությունը (վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք կուսակցությունն է) ու՞մ կառաջադրի: Tert.am-ի հետ զրույցում կուսակցության խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ կուսակցության թեկնածուն Արայիկ Հարությունյանը չի լինելու:
Խոսում են, որ լրջորեն դիտարկվում է երկու թեկնածություն՝ գործող նախագահ Բակո Սահակյանի, որի նախագահության երկրորդ ժամկետն ավարտում է, եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի: Ղուկասյանը մինչեւ 1997 թվականը Ղարաբաղի արտաքին գործերի նախարարն էր եւ մասնակցում էր բանակցություններին, որոնք այն ժամանակ եռակողմ էին: Հետո 1997 թվականին Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից, եւ բանակցությունների մանդատը փոխանցվեց Հայաստանի նախագահին:
2018 թվականի ապրիլին Հայաստանում նախագահ չի լինելու: Զուգահեռ, ակտիվ քննարկվում է բանակցություններին Ղարաբաղի վերադարձը:
Մասնավորապես, երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ առանց Ղարաբաղի մասնակցության չի կարող ոչ մի որոշում կայացվել, եւ դա, նրա խոսքով, արձանագրվել է բոլոր փաստաթղթերում, որոնք ի պահ են տրվել ԵԱՀԿ քարտուղարությանը:
շարունակությունը՝ կայքում