Հայերեն


Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագհահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Գանք սկզբից․

Հունիսի 14-ին նախագահ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ նա  եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Գրասենյակը, լավ իմանալով այս իշխանության գործելաոճը, ընդգծել էր․ «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։

Նույն օրվա ավարտին նախագահ Քոչարյանի գրասենյակը հայտնեց, որ նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվել է։ «Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Հայաստանի քննչական մարմինները մամուլին հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանի սահմանային ելքը իրենց կառույցներում քննվող որևէ վարույթի շրջանակներում չի սահմանափակվել։ Ստացվում է՝ դա արվել է կոնկրետ մեկի ապօրինի հրահանգով։

Երկու օր անց՝ հունիսի 16-ին, պարզվում է, որ դատախազությունը քրեական մեղադրանք է ներկայացրել երկրորդ նախագահին։  Լավ, իսկ ինչի՞ մասին է խոսքը։

Եվ այսպես, ՀՀ 2-րդ նախագահին մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ, այն բանի համար, իբր «2004թ․ լինելով Հանրապետության նախագահ, ունենալով շահադիտական դրդումներ, պետական գույքը ցածր գնով իր որդուն օտարելու համար, հանձնարարել է Կառավարության անդամներին ընդունելու մի որոշում, որով ուսումնական հաստատություն հանդի­սացող «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող՝ ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճյուղի 7/1 հասցեում գտնվող 29,033 քառ․ մետր հողատարածքը և դրա վրա առկա 1705քմ շինությունը օտարվել է «Կինետիկ» ՍՊԸ ընկերությանը մոտ 12մլն․ դրամով, այն դեպքում, երբ այդ գույքը 2006 թվականին գնահատվել է 1.1 մլրդ դրամ»։ Ընդ որում, պնդում են, որ այդ գույքը օտարման ենթակա չէր, քանի որ պատկանել է ուսումնա­կան հաստատությանը, իսկ Կրթության մասին օրենքը նախատեսում էր, որ ուսումնական հաստատության գույքը օտարելիս պետք է օգ­տագործվի բացառապես ուսումնական նպատակներով»։

Նաև, նշում են, որ այնուհետև «Կինետիկ» ՍՊԸ ընկերության 50% բաժնե­մասը ձեռք է բերել Սեդրակ Քոչարյանին պատկանող «Սթրիմ Ֆորս» ՍՊ ընկերու­թյունը և դրանով էլ, իբրև, հիմնավորում են փողերի լվացումը` առ այն որ, վերջ ի վերջո, էժան գնով ձեռք բերված գույքը փաստացի անցել է Ռ. Քոչարյանին փոխկապակցված ընկերությանը։

Ըստ մեղադրանքի, արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս և առաջացել են ծանր հետևանքներ, քանի որ կոպիտ կերպով խախտվել է գույքի մասնավորեցման գործընթացը, սահմանափակվել է այդ գործընթացին այլ անձանց մասնակցության հնարավորությունը, կոռուպցիոն սխեմայով պետական սեփականության ֆոնդից 12մլն դրամով հանվել է 192մլն կադաստրային արժեքով և 1․1 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք, իսկ մարզադպրոցն էլ զրկվել է իր գույքը ուսումնական նպատակներով տնօրինելու իր իրավունքից։

Լավ, իսկ ո՞րն է նախագահ Քոչարյանի մասնակցությունը այստեղ․ այն, որ նա իր ստորագրությամբ վավերացրել է Կառավարության որոշումը, և որ գույքի մի մասը, վերջ ի վերջո, անցել է նրա որդուն պատկանող ընկերությանը։

Սա հենց մեղադրանքի ամբողջ զավեշտն է։ Այսպես,

1995թ․ խմբագրության Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը, վավերացնում` Հանրապետության Նախագահը»: Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը»։ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից»:

Չկա որևէ իրավական ակտ, որը Հանրապետության Նախագահին լիազորում էր, այսպես ասած, վետո դնել Կառավարության որոշումների վրա, չվավերացներ դրանք, կամ վավերացումից առաջ ստուգեր այդ որոշումների իրավաչափությունը։ Հայտնի չի որևէ դեպք (1995 թ. խմբագրությամբ Սահմանադրության ընթացքում, այ­սինքն` մինչև 2005 թվականը) երբ Հանրապետության Նախագահը չվավերացներ Կառավա­րության որևէ որոշում, որը Վարչապետը ստորագրել էր: Ավելին՝ պետական գույքի կառա­վարման լիազորությունը պատկանում է Կառավարությանը․ հետևաբար՝ այս առումով Հանրապետության նախագահը իրավասու չէր միջամտելու Կառավա­րության գործունեությանը։

Կառավարության (այսինքն՝ կոլեգիալ մարմնի՝ Վարչապետի և նախարարների) ընդունած որոշումները վավերացնելով՝ այդ որոշումների հետևանք­ների մասով Հանրապետության նախագահը որևէ պատասխանատվություն չի կարող կրել։

Այսինքն՝ հանցագործության մասին պնդումներն առարկայազուրկ են, իսկ Կառավարության որոշում վավերացնել գործողությունն ամբողջությամբ տեղավորվում է Հանրապետության Նախագահին տրված անձեռնմխելիության շրջանակներում, այսինքն՝ իրավապահ մարմիններն իրավասու չեն քննության առարկա դարձնել այդ գործողությունն ինքնուրույն:

Թեև նախագահ Քոչարյանի նկատմամբ նման քրգործ հարուցելն ինքնին զավեշտ է, բայց այդ քրգործն անտրամաբանական է, եթե անգամ նախագահ Քոչարյանի անունը չշրջանառվեր։ Կառավարության ընդունած որոշումը ոչ իրավաչափ համարելու հիմքերը ևս բացակայում են։ Ինչո՞ւ։

  • «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը «Կրթության մասին» օրենքի կարգավորումների համատեքստում չի համար­վում ուսումնական հաստատություն։ Ավելին, այդ ՊՈԱԿ-ի հիմնադրման որոշման մեջ ևս նշված է, որ դրա գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլ­տուրային-առողջարարական և սպորտային գործունեության իրականացումն է։ Հե­տևաբար՝ Կրթության մասին օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանափակումը տվյալ դեպքում չէր գործում։
  • Եթե նույնիսկ այդ ՊՈԱԿ-ը լիներ ուսումնական հաստատություն, ապա օտարվել է ոչ թե ՊՈԱԿ-ին պատկանող գույք, այլ պետական սեփականում­թյուն հանդիսացող գույք, որն անհատույց օգտագործման էր տրված ՊՈԱԿ-ին (հետ էր վերցվել և օտարվել)։
  • ԵՎ վերջապես, Կառավարության որոշմամբ նշված էր, որ այդ գույքը ձեռք բերողը պետք է պահպանի մարզադպրոցի գործունեության պրոֆիլը, այսինքն՝ գույ­քը պիտի շարունակվեր օգտագործվել այն նույն նպատակներով, ինչ նպատակներով որ անհատույց օգտագործման էր տրված ՊՈԱԿ-ին։

Դատախազության պատճառաբանությունն առ այն, որ պետական գույքը ուղղակի վաճառքով այլ անձի հանձնելը խաթարել է մասնավորեցման գործընթացը, սահմանափակվել է այդ գործընթացին այլ անձանց մասնակցության հնարավորու­թյունը, ևս անհիմն է, քանի որ ՀՀ կառավարության 2003թ․ հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշ­մամբ (որով սահմանվում էր պետ․ գույքի օտարման կարգն ու եղանակները), նախա­տեսված էր, որ պետ․ գույքի օտարումն իրականացվում է աճուրդով, մրցույթով կամ ուղղակի վաճառքի ձևով` սույն կարգի համաձայն ընդունված որոշման հիման վրա:

Այսինքն, 2004թ․ պետ․ գույքի օտարում ուղղակի վաճառքի ձևով նախատեսված է եղել (հիմա ևս նման հնարավորություն կա) ՀՀ օրենսդրությամբ, ուստի այն որևէ կերպ չի կարող դիտվել որպես ապօրինի գործողություն։

Ինչ վերաբերվում է վաճառքի գնին, ապա

  1. Գույքի օտարման մասին կառա­վարության որոշմամբ և այդ որոշման նախագծի հիմնավորումներից ակնհայտ է, որ նախ վաճառվել է ոչ թե հողատարածքը (այն տրվել է վարձակալությամբ), այլ երրորդ աստիճանի վթարային համարվող շինություններ (ի դեպ, շինության վթարային լինելու եզրակացության մասով Դատախազությունը որևէ առարկություն չի ներկայա­ցրել), ուստի բնական է, որ գույքի գնահատված արժեքը պիտի ցածր լիներ դրա կադաս­տրային արժեքից։
  2. Վարձակալությամբ հանձնված հողամասը որպես սեփականություն անցել է ձեռք բերող ընկերությանը 2005թ․ ընդունված Հողային օրենսգրքի հիման վրա (պայմանով, որ Կազմակերպությունը այդ գույքը օտարելիս պարտավոր է լինելու վճա­րել դրա կադաստրային արժեքը)։ Ենթադրվում է (և դատախազությունը իր որոշում­ներում հաստատում է), որ կադաստրային արժեքը՝ 444,489,528 ՀՀԴ չափով վճարվել է մասնավորեցման ժամանակ՝ 2021 թվականին (ընդ որում հողի մի մասը շարունակում է մնալ վարձակալած):
  3. Կառավարության որոշմամբ նախատեսված էր, որ գույք ձեռք բերողը պիտի 800․000 դոլարին համարժեք դրամի ներդրում կատարեր 1-ին տարում՝ 200 000, երկրորդում՝ 300 000, երրորդում՝ 300 000, հետևաբար գույքի արժեքը 2006 թվա­կանի հուլիսի դրությամբ՝ հաշվի առնելով շինությունների վերակառուցված լինելը, և վարձակալած հողի նկատմամբ Հողային օրենսգրքի հիման վրա սեփականության իրա­վունք ձեռք բերելը, կարող էր գնահատվել 1,1 մլրդ։

Ինչ վերաբերում է գույքի ձեռք բերման մասով Սեդրակ Քոչարյանի առնչությանը։ Նախ պետք է նշել, որ գույքը ձեռք բերող ընկերության հիմնադիրը հանդիսացել է Թենիսի ֆեդերացիայի Նախագահ Հարություն Փամբուկյանը, որ ցանկանալով երկ­րորդ կյանք տալ թենիսի մարզադպրոցին, դիմել է Կառավարությանը համապատաս­խան ներդրումային ծրագրով (այդ փաստը մատնանշված է նաև Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ), իսկ Կառավարությունն էլ, գնահատելով որ այդ պահին դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, հավանություն է տվել ներդրումային ծրագրին, որն, ի դեպ կյանքի է կոչվել, և ներկայում ունենք միջազգային չափանիշնե­րին համապատասխանող թենիսի մարզադպրոց։

Ինչ վերաբերվում է Սեդրակ Քոչարյանին պատկանող ընկերության կողմից 2009 թ «Կինետիկ» ՍՊԸ ընկերության 50% բաժնեմասի ձեռքբերմանը, ապա այն պայմանավորված է եղել նրանով, որ Մարզադպրոցը 2008 թվականի ճգնաժամից հետո ունեցել է ֆինանսական խնդիրներ, և փնտրել է համապատասխան ներդրողներ։ Որպես նման ներդրող հանդես է եկել Ս. Քոչարյանին պատկանող «Սթրիմ Ֆորս» ընկերությունը (ընդ որում՝ Հարություն Փամբուկյանը և Սեդրակ Քոչարյանը նաև մինչև այդ միմյանց ճանաչել են), որն ի դեպ բանկային փոխանցման միջոցով ձեռք է բերել բաժնետոմսերը բավականին տպավորիչ արժեքով՝ 1 մլրդ դրամ գումարով։

Փաստորեն, դրանով իսկ ևս հերքվում է Դատախազության այն վարկածը որ ի սկզբանե գույքի այս օտարման դրդապատճառն այն էր, որ Հանրապետության Նախա­գահի որդուն չնչին գումարի դիմաց անցնի բարձր շուկայական արժեք ունեցող պետա­կան սեփականություն հանդիսացող գույք։

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Դատախազությունը, առանց ուսումնասիրելու ՊՈԱԿ-ի՝ ուսումնական հաստատություն լինել-չլինելու հանգամանք­ները (Կրթության մասին օրենքի իմաստով), օտարվող գույքը վերջինիս սեփականու­թյունը լինել-չլինելու հանգամանքները, նույնիսկ ենթադրության մակարդակում չունե­նալով տեղեկատվություն՝ ինչ գործողությամբ է Հանրապետության Նախագահը չարաշահել իր լիազորությունները, և միմիայն ունենալով տեղեկատվություն, որ այդ գույքը ձեռք բերող ընկերության բաժնետոմսերի մի մասը այն ձեռք բերելուց 5 տարի անձ ձեռք է բերել Սեդրակ Քոչարյանին պատկանող ընկերությունը (այն էլ զգալի գու­մար վճարելով), շտապում է մեղադրանք առաջադրել Ռ. Քոչարյանին, որն որևէ լիազո­րություն գույքի օտարման մասով չուներ։ Ավելին, մեղադրանքն էլ առաջադրվել է քրեա­կան օրենսգրքի այնպիսի հոդվածներով, որոնց վաղեմության ժամկետը լրացած է։

Շեշտենք․ եթե մենք՝ որպես լրատվական-վերլուծական կայք, հանրամատչելի աղբյուրներից կարողանում ենք այս ամենը վեր հանել, իրավապահները, վստահաբար, պարտավոր էին դա անել՝ մինչև քրեական հետապնդում հարուցելը:

Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանին տասնյակ տարիներ մեղադրել են աշխարհի բոլոր մեղքերի մեջ, բայց գործնական փուլում կա՛մ մեղադրանք են հարուցում հակասահմանադրական հոդվածով կամ էլ՝ հազիվ կարողանում են գտնել 22 տարի առաջվա կառավարության որոշում և մեղադրում են այն վավերացնելու մեջ։ Դա էլ այն դեպքում, երբ 22 տարի առաջվա նախագահը, համաձայն Սահմանադրության, կառավարության որոշումները չվավերացնելու իրավասություն չուներ։

Սկզբնաղբյուրը՝ yerevan.today

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում
Ամենադիտված