Արտակ Գրիգորյանի մոտ ախտորոշվել է բազմաբեկորային կոտրվածք
ՍպորտՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` Անդորրայի «Սանտա-Կոլոմայի» հետ խաղի ընթացքում վնասվածք ստացած «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը բուժզննում է անցել:
29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է այտոսկրի բազմաբեկորային կոտրվածք, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:
Երկու շաբաթից Գրիգորյանը կվերսկսի մարզումները, իսկ արդեն 4 շաբաթից կկարողանա վերադառնալ խաղադաշտ:
«Հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Իրոք, շատ ցավալի վնասվածք ստացա: Շատ մեծ էր Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտին» օգնելու ցանկությունս: Հուսով եմ, որ շուտով կվերադառնամ խաղադաշտ»,- ասել է Գրիգորյանը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը պատմեց նաեւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «ԲՄԱ-Խաբարովսկ» թիմում անցած կարճաժամկետ փորձաշրջանի մասին.
««Ալաշկերտի» ղեկավարության եւ մարզչական շտաբի թուլյտվությամբ մեկնեցի փորձաշրջանի: Ըստ պայմանավորվածության, պետք է մեկ խաղակեսի մասնակցեի ստուգողական խաղում եւ վերադառնայի «Ալաշկերտի» ճամբար: Մնացածը պարզ կդառնա հետագայում»: