Սուպերմարկետի զինված հարձակման հեղինակը ռաբիզ երգիչ է․ մանրամասներ
ՀասարակությունԲացահայտվել են «ՍԱՍ» սուպերմարկետում հունիսի 30-ին կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկում, դանակով գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից հափշտակել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի:
Tert.am-ի տեղեկություններով՝ հարձակում իրականացնող անձը «ռաբիս» ժանրի կատարող Վարդան Եղիազարյանն է: