Հայերեն


Հայ առաքելական եկեղեցում «սեւով» աշխատող քահանանե՞ր կան

Հասարակություն

Կարեն Հեքիմյանը «Առավոտում» գրում է․

Չգրանցված, ասել է թե «սեւով աշխատող», եզրույթը շատ տարածված երեւույթ է աշխարհում: Գործատուն, խուսափելով վճարել սահմանված հարկերը եւ սոցվճարները, պայմանավորվում է ապագա աշխատակցի հետ, նրան աշխատանքի է ընդունում, սակայն առանց համապատասխան ձեւակերպման: Այս երեւույթն անվանվում է նաեւ «ստվեր»: Դրա դեմն առնելը բավական դժվար է, քանզի այդ եղանակով աշխատելը ձեռնտու է թե գործատուին, թե աշխատողին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սահմանադրորեն ճանաչված է որպես հանրային նշանակության կազմակերպություն: Բացի այդ, նա գործում է պետությունից անջատ, ինչն իր հերթին նշանակում է, որ եկեղեցին ազատված է հարկերից, տուրքերից եւ այլ պարտադիր վճարներից: Այս իմաստով, եկեղեցում չգրանցված սարկավագ, դպիր, քահանա կամ անգամ մոմավաճառ պահելը, առաջին հայացքից, թվում է թե անիմաստ է: Սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում: Գործունեությանս բերումով, ՀՀ քաղաքացիներից մեկի իրավունքները պաշտպանելիս, անհրաժեշտություն առաջացավ հարցումով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հարցերիցս մեկը վերաբերում էր գործող քահանաներից մեկին, որի քաղաքացիական անունն է Հակոբ Հովհաննիսյան, իսկ եկեղեցականը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Սուրբ Էջմիածնից հարցմանս թերի պատասխանը ստացվեց միայն այն ժամանակ, երբ արդեն դիմել էի դատարան՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին պատասխանելու պարտավորեցնելու մասին հայցադիմումով, եւ այդ ամենը հրապարակել էի մամուլում: Մի կողմ դնենք նաեւ այն, որ թվով 7 հարցերից պատասխանվել էր միայն 2-ին: Դա այս պարագայում կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունից հարցմանս արձագանքած կաթողիկոսարանի հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Երեմիա աբեղա Աբգարյանը հարցմանը պատասխան գրության մեջ գրում է, որ «Հակոբ Հովհաննիսյան անուն, ազգանունով անձ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ծառայություն չի իրականացնում»: Գնացի Արգավանդում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցի: Զրուցեցի եկեղեցու օժանդակ աշխատակիցների հետ: Ասացին, որ Հակոբ Հովհաննիսյանը կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը այդ եկեղեցու քահանան է եւ այդտեղ է ծառայում մոտ 10 տարի: Ավելին, այս տարվա սեպտեմբերի 4-ին անձամբ ներկա գտնվեցի Հակոբ Հովհաննիսյանի կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մատուցած սուրբ պատարագի արարողությանը: Բացի այդ, համացանցից բավականաչափ տվյալներ գտա քահանայի մասին: Օրինակ, qahana.am կայքում ծանոթացա հիշյալ քահանայի համառոտ կենսագրությանը : Եվ այդպիսի շատ ապացույցներ: Սակայն փաստը մնում է փաստ, որ կաթողիկոսարանը գրավոր պնդում է, որ այդպիսի անձ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում չի ծառայում:

Սա ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն է:

Սա Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցին է, որտեղ ծառայում է ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը


Բերված փաստերի համադրումից հստակ է, որ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը ամեն Աստծո օր ծառայում է Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում, որպես քահանա: Առաջինն, ինչ կարող է անցնել մարդու մտքով դա այն է, որ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցին չի պատկանում Հայ Առաքելական եկեղեցուն եւ հանդիսանում է աղանդավորական կառույց: Այս վարկածը սակայն միանգամից հերքվեց, քանզի Արարատյան թեմի պաշտոնական կայքում այդ եկեղեցին բազմիցս հիշատակվում է : Եվ եթե բացառենք անտրամաբանական մի շարք վարկածներն, ապա մնում է երկու հիմնական վարկած՝ կամ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը (Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը) «սեւով է» ծառայում եկեղեցում, կամ էլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին միասնական կառույց չէ եւ կաթողիկոսարանը չի տիրապետում կառույցների եւ ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը: Ստացվում է, որ երկու դեպքերում էլ առկա է սուտ: Առաջին դեպքում բոլորը գիտեն, որ քահանան «սեւով» է աշխատում եւ լռում են, ինչը կրկնակի սուտ է: Սուտ է նաեւ այն, որ կաթողիկոսարանը տեղյակ չէ եկեղեցում ծառայող քահանայից: Ամենայն հավանականությամբ այդպիսի՝ «սեւով» աշխատող քահանաներ Հայ Առաքելական եկեղեցում էլի կան, եւ դրանց մասով կաթողիկոսարանը նախընտրում է լռել կամ էլ սուտ տեղեկություններ տրամադրել, այնպես ինչպես ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանի կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի դեպքում: Սակայն այս՝ ստերի հարթությունում եւս շատ հարցեր են մնում անպատասխան: Ո՞վ, ի՞նչ պայմաններով եւ ինչու՞ կարող է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում չգրանցված՝ «սեւով» ծառայել, եւ այդ պարագայում ինչպե՞ս է լուծվում նրա ձեռնադրության հարցը: Այդ ինչպե՞ս եղավ, որ կաթողիկոսարանը սկսեց չտիրապետել եկեղեցում ծառայողների մասին տեղեկատվությանը, եւ եթե այդպես է, ապա ի՞նչ գործառույթներով է այն զբաղված: Այսօրինակ հարցերը շատ են: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում անպատասխան են մնում եւ ինձ մնում է միայն հիշեցնել պատվիրաններից մեկը. «Մի ստիր. նա, ով ստում է և չի կամենում ապաշխարել, դուրս պիտի գցվի:» Դուրս գցվեք պարոնայք, դուրս:

 
Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված