Նոր պատերազմի շեմին. ինչ է սպասվում Հայաստանին
Բաց մի թողեքԼրագիր / Հայաստանն ու Ադրբեջանը գործնականում գտնվում են պատերազմական իրավիճակում, որին մասնակցում է նաեւ չճանաչված Ղարաբաղը: Ղարաբաղյան պատերազմն ամենամասշտաբայինն էր հետխորհրդային տարածքում, քաղաքական դիմակայության մեջ ներգրավելով մի շարք խոշոր պետությունների, այդ թվում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, քաղաքական գործընթացներին ԱՄՆ-ի ու Եվրոպական հանրության ակտիվ մասնակցությամբ:
2016 թվականը շատ բանով բեկումնային էր Հայաստանի ու հատկապես Ադրբեջանի քաղաքականության համար: Պարզվեց, որ միջազգային հանրությունը, նախեւառաջ ԱՄՆ-ն ու Եվրոպական հանրությունը ղարաբաղյան կարգավորման որեւէ իրատեսական սխեմա նախաձեռնելու մտադրություն չունեն, ընդհակառակը՝ մոտեցել են այն համոզմանը, որ առանց Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի սահմանման անհնար է սպառել այս հակամարտությունը:
Ռուսաստանը սպասողական դիրք է գրավել, զգուշանալով ԱՄՆ նախաձեռնությամբ հակամարտության լուծման հեռանկարից:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանի քիչ թե շատ բարենպաստ սպասումները սպառվեցին, այդ երկիրը ծավալեց ղարաբաղյան խնդրի լուծման նոր քաղաքականություն, որը ներառում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն շրջափակման լայն գործունեություն, զուգահեռ մեծացնելով ռազմական պոտենցիալը, որի հիմքը նավթի ու գազի վաճառքից ստացված նշանակալի հասույթներն էին:
շարունակությունը՝ կայքում