Եկեղեցու չիրացված պոտենցիալը Հայաստանի քաղաքական օրակարգում
ՔաղաքականությունԱռաջին / Պոլսո Հայոց պատրիարքարանում` պատրիարքի ընտրությունների հետ կապված ճգնաժամը, որ խորացել էր նախորդ տարվա հոկտեմբերի 26-ից, երբ Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել էր պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, կարծես թե` մոտենում է դրական հանգուցալուծման, ինչն, անշուշտ, Հայաստանի և առաջին հերթին` Մայր աթոռ Սբ․ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսության մեծ հաղթանակն է:
Համենայն դեպս, ճգնաժամը հանգուցալուծվում է այն սցենարով, որ այս տարվա փետրվար ամսին որոշվել է Էջմիածնում: Դրական է այն հանգամանքը, որ Թուրքիայի իշխանություններն արդեն, ըստ էության, ճանաչել են Գերմանիայի թեմի առաջնորդ, Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված պատրիարքի բնական թեկնածու Գարեգին Բեքչյանի իրավունքները, և նա ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը:
Պոլսո հոգևոր դասի, թուրքահայության միասնականության տեսանկյունից գովելի է նաև Գարեգին Բեքչյանի և Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ, Պոլսո պատրիարքի մյուս բնական թեկնածու Սահակ Մաշալյանի սերտ համագործակցությունը:
շարունակությունը՝ կայքում