Հայերեն

Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ին

Տնտեսություն

CaseKey կրթական և բիզնես նախաձեռնությունը, որը միավորում է երիտասարդներին և տարբեր ոլորտների առաջատար ընկերություններին, այս տարի մեկնարկել է մասնակիցների ռեկորդային թվով։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ուսանողներն ու երիտասարդ մասնագետները կարող են թիմային աշխատանքի միջոցով լուծումներ առաջարկել բիզնեսի կողմից առաջադրված իրական խնդիրներին և ձեռք բերել գործնական փորձ։

Նախագծի ակտիվ գործընկերներից է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը CaseKey-ի հետ համագործակցում է արդեն երկու տարի։ Եթե սկզբնական շրջանում կոմբինատի մասնակցությունը սահմանափակվում էր բանախոսություններով և փորձի փոխանակմամբ, ապա ներկայումս այն ստացել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակ և առավել խորացված ներգրավվածություն ունի ծրագրում։

Կոմբինատում նշում են, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը գիտահեն ոլորտ է, որտեղ կարևոր դեր ունեն նորարարական մոտեցումները, տեխնոլոգիական զարգացումները և գիտական գիտելիքները։ Այդ պատճառով CaseKey-ի շրջանակում հավաքված երիտասարդական ներուժը և ստեղծարար գաղափարները կարևոր նշանակություն ունեն ոլորտի ապագայի համար։

Համագործակցության շրջանակում նախորդ տարվա աշնանը ԶՊՄԿ-ն շուրջ 30 CaseKey-ականի համար կազմակերպել էր ճանաչողական այց։ Մասնակիցները հնարավորություն էին ստացել այցելել արտադրական տարածքներ, ծանոթանալ հանքի գործունեությանը, հանդիպել ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ և ավելի մանրամասն պատկերացում կազմել հանքաքարից մետաղի ստացման ամբողջ գործընթացի մասին։

Ծրագրի կազմակերպիչների և գործընկերների համոզմամբ՝ նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև օգնում են ավելի լավ հասկանալ ժամանակակից արդյունաբերության առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարները։ Հատկանշական է, որ հանքարդյունաբերությունն իր մեջ ներառում է շուրջ 50 գիտական և տեխնիկական մասնագիտություններ՝ սկսած երկրաբանությունից և քիմիայից մինչև ավտոմատացում, տեղեկատվական տեխնոլոգիաներ և բնապահպանություն։

Այս տարի ԶՊՄԿ-ն ստանձնել է նաև CaseKey Academy-ի հովանավորությունը։ Ընկերությունում նշում են, որ սպասում են մրցութային հիմնական փուլին, որի ընթացքում ուսանողներին կներկայացվեն նոր բիզնես քեյսեր, իսկ համագործակցությունը կմտնի զարգացման նոր փուլ՝ նպաստելով երիտասարդ մասնագետների ներգրավմանը և մասնագիտական աճին։

Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված