Հայերեն


«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկիրը, կարծես, սպասման ռեժիմում լինի։ Յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը բարձրաձայնում են ընտրություններում արձանագրված խախտումների մասին։ «Խոսում են նախկին իշխանությունների օրոք ընտրակեղծարարությունների մասին, բայց օբյեկտիվորեն նշենք, որ նրանց ամեն երկրորդ խոսքը արդար և ազատ ընտրությունների մասին չէր։ Երկրորդ՝ «նախկինների» օրոք ինչ էլ որ կեղծվում էր, գոնե գրագետ էին կեղծում։ Այժմ տեսանք բացահայտ դիլետանտիզմի և մանդատագողության ամենացցուն օրինակը, երբ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սատարող, Արևմուտքից հովանավորվող անձինք, օրինակ՝ Դանիել Իոաննիսյանը, կոնկրետ փաստերով, թվերով իր հարթակում ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն մանդատագող է, որ նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ անձնական օգտագործման նախագահ Վահագն Հովակիմյանը կեղծարար ստախոսի մեկն է։ Հովակիմյանի այն հայտարարությունները, որ եթե նույնիսկ երեք ընտրատեղամասում ԲՀԿ-ի ստացած ձայները գումարեինք վերջնարդյունքներին, ապա, միևնույնն է, ԲՀԿ-ն դուրս կմնար, սուտ է։ Իոաննիսյանը փաստերով ապացուցեց, որ եթե այդ ձայները գումարվեին վերահաշվարկի արդյունքում ստացած ձայներին, ապա ԲՀԿ-ն կստանար 4,003 տոկոս ձայն։ ԲՀԿ-ն Ազգային ժողովում կունենար հինգ պատգամավոր, իսկ ՔՊ-ն 64 մանդատի փոխարեն կունենար ընդամենը 61 մանդատ, որի արդյունքում չէր կարողանա ընտրել Սահմանադրական դատարանի անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, նշանակել Կենտրոնական բանկի նախագահ, գլխավոր դատախազ, ՄԻՊ, փոփոխություններ կատարել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում։ Քաղաքագիտության մեջ, երբ, օրինակ՝ վարչապետը կարողանում է ընտրությունների արդյունքում կազմավորել միանձնյա կառավարություն, բայց չի կարողանում այդ վերը նշված պաշտոնների նշանակել իր ցանկալի մարդուն, նրան կոչում են «կաղ բադ»։ Նիկոլը բացահայտ մանդատագողության շնորհիվ հասավ նրան, որ գոնե այդ ամենն այս պահի դրությամբ ինքն իր համար ապահովել է, մնում է այնտեղ Սահմանադրության փոփոխությունը և հանրաքվեն, դա էլ մի բան կմոգոնեն, քանի որ Նիկոլի թիկունքում կանգնած ուժերը, որոնք իբր թե ժողովրդավարության և ազատ կամքի արտահայտման կողմնակիցներ են, դասական լիբերալ ֆաշիստներ են, որոնք արհամարհած ունեն և՛ հայ ժողովրդի ընտրության արդյունքում ձևավորված կարծիքը, և՛, ընդհանրապես, ամեն ինչ։ Իրենց պետք է, որ Նիկոլի ձեռամբ Հայաստանը կործանվի։ Նրանք ավելի մեծ և բարձր մակարդակով առուծախի մեջ են Հայաստանի թիվ մեկ թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Դարերի ընթացքում բազմիցս ապացուցել են, որ Հայկական հարցն իրենց համար ընդամենն առուծախի առարկա է Թուրքիայի հետ հարաբերություններում։ Մեր հայրենակիցների մի զգալի մասը շատ է սիրում ամեն ինչ բարդել ռուսների վրա՝ մոռանալով, թե ինչպես էր նույն Արևմուտքը ծախում հայ ժողովրդի և հայերի շահերը թուրքերին։ Իրականում նրանց թիվ մեկ գործընկերը մեր տարածաշրջանում Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է, այն շատ մեծ շուկա է, կարևորագույն տարանցիկ երկիր է Արևմուտքի համար։

Քանի որ Արևմուտքի արտաքին քաղաքականության հիմքում ընկած է մերկանտիլիզմի՝ օգուտի քաղաքականությունը, ոչ մի ձևաչափով չենք կարող մրցակցել Թուրքիայի հետ, բայց, միևնույն ժամանակ, նաև ապացուցել ենք, որ կարող ենք ընդդիմանալ Թուրքիային՝ թույլ չտալով, որ տարածաշրջանում նա վարի իր ցանկալի քաղաքականությունը։ Ցավով պետք է արձանագրենք, որ 2018 թվականից հետո Հայաստանում իշխանության է բերվել թրքամետ, հակահայ քաղաքական ուժ, որը բացահայտ սպասարկում է հակահայկական շահեր։ Վերադառնալով ընտրություններին՝ կրկին ընդգծենք, որ դրա արդյունքները բացահայտ կեղծված են։ Դրա մասին փաստարկում են նաև Նիկոլին սատարող ուժերը՝ շատ պարզ ապացուցելով, որ նա ընդամենը մանր մանդատագող է՝ իր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ միասին»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Զուգահեռ շարունակվում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ձերբակալություններն ու կալանավորումները։ Սա ընդդիմադիրներին լռեցնելու փո՞րձ է, թե՞ արտաքին դերակատարներին ցույց տալու, որ իբր ընտրակաշառքի, խախտումների պատճառով է, որ իշխանությունը չկարողացավ առավելագույն ձայներ հավաքել։ «Նա փորձում է ընդդիմադիր զանգվածին, որը մոտ 600 հազար մարդ է, բացահայտ մեղադրել ընտրակաշառք ստանալու մեջ։ Երբևիցե չեմ թաքցրել, որ ընդդիմության կողմնակից եմ և, իհարկե, ընտրել եմ հիմնական ընդդիմադիր ուժերից մեկին։ Այն անձը, ով առանց ապացույցի ինձ մեղադրում է ընտրակաշառք վերցնելու մեջ, հիմար է: Նիկոլ Փաշինյանին ոչ ոք թույլ չի տվել մարդկանց վիրավորել։ Երկրորդ՝ եթե եղել են ընտրակաշառքի դեպքեր, պատժեք։ Խնդիրը նաև այն է, որ շատ լավ գիտենք, թե հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներն ինչ ոճով են աշխատում։ Մարդկանց խոսակցությունների ձայնագրությունները մոնտաժում են, ի դեպ՝ շատ անգրագետ, դիլետանտ ձևով։ Դրա բազմաթիվ օրինակներն ունենք։ Նշենք, որ իշխանություններն էլ օրինականացման քողի ներքո են փորձել մարդկանց կաշառել։ Օրինակ՝ Թալինի համայնքապետը՝ Տավրոս Սափեյանն, ընտրություններից որոշ ժամանակ առաջ մեծ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել անապահով խավի ներկայացուցիչներին։ Ո՞վ է իրեն դա թույլ տվել։ Կամ՝ ընտրակաշա՞ռք չէր ընտրություններից առաջ թոշակների բարձրացումը։ Ընտրությունների կեղծման կարևորագույն ապացույցներից մեկը զինվորականների քվեարկությունն էր։ Երեք ընտրատեղամասում ընտրությունների արդյունքները չեղարկվել են։ Այնտեղ տեսել ենք բացահայտ հանցագործություն, այդ չեղարկումը կապված է կոպտագույն ընտրախախտումների հետ։ Հարց. որևէ մեկը պատժվե՞լ է, հանձնաժողովի նախագահները ձերբակալվա՞ծ են, նրանց մեղադրանքներ առաջադրվա՞ծ են, զորամասերի հրամանատարները, որոնք իրենց զինվորներին ուղարկում էին ընտրության կամ ոչ ժամանակին էին ուղարկում, ասենք՝ ութն անց երեք րոպե, պատասխանատվության ենթարկվե՞լ են։ Եվ էլի հարց. ինչո՞ւ այս մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվում։ Տեսնում ենք ընտրակեղծարարության վերաբերյալ մանիպուլ յատիվ դրսևորում։ Եթե դա վերաբերում է ընդդիմությանը, ապա պետք է թմբկահարվի, սկանդալ բարձրացվի և այլն։ Եթե ընտրակեղծարարությունը կապված է իշխանությունների ներկայացուցիչների հետ, դա ծածկադմփոցի է արվում։ Էլ չասեմ նույն ընտրության օրը «քայլիստ տասովչիկների» ակտիվությունը ընտրատեղամասերի մոտ՝ համայնքապետերից սկսած վերջացրած իրենց թաղի ներկայացուցիչներով։ Ոստիկանները, հանձնաժողովի անդամները դա չէին տեսնո՞ւմ։ Իշխանությունները տարբեր կերպ են վերաբերվում խախտումների բացահայտմանը և խախտողների նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցներին»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ըստ քաղաքագետի, Փաշինյանն ավելի վատ ծրագիր է մշակել։ «Եթե ընդդիմությունը մանդատները վերցնի ու մտնի Ազգային ժողով, ու եթե Նիկոլին չհաջողվի փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, համոզված եղեք՝ Ադրբեջանի հետ համատեղ հրահրելու է պատերազմ Հայաստանի դեմ։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իմ վերլուծությունը։ Անելու է դա, որպեսզի ժողովրդին հրահրի ընդդիմության դեմ, ասի, որ խաղաղության թշնամիներն ընդդիմադիրներն են։ Իսկ եթե Սահմանադրությունն ընդդիմության ձեռքով ընդունվեց, համոզված եղեք, որ դա «գցելու» է ընդդիմության գրպանը, ասելու է՝ թող կողմ չքվեարկեին։ Ընդդիմությունը պետք է շատ լավ հասկանա, որ երկու պարագայում էլ Փաշինյանը մեղադրելու է ընդդիմությանը։ Նույն համատեքստում մեկ հարցի էլ անդրադառնանք։ Փաշինյանը սիրում է ասել, որ ժողովրդի լեգիտիմության քվեն «50+1» տոկոսն է։ Նա այդ հայտարարությունն արեց նաև կառավարության նիստերից մեկից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ։ Նա սրանով էլ ապացուցում է, որ ժողովրդի քվե չի ստացել։ Նա ընդամենը նախկին իշխանություննե րի օրոք ըն դուն ված խայ տա ռ ա կ օրենսգրքի արդյունքում իշխանության հասած մարդ է։ Նույնիսկ ընտրությունները կեղծելով, ԲՀԿ-ից մանդատ գողանալով՝ ստացել է ընդամենը ընտրողների 49,7 տոկոս ձայնը, որը «50+1» տոկոսից քիչ է։ Նա նախկինում էլ չէր կարող իրեն համարել ժողովրդի կողմից ընտրված, որովհետև այդպիսին կարող է համարվել, եթե ընտրությանը մասնակցում է գրանցված ընտրողների 50 տոկոսից ավելին, և այդ պարագայում էլ 50 տոկոսից ավելին իր ձայնը տալիս է կոնկրետ մեկ քաղաքական ուժի։ 2021 թվականի ընտրություններին մասնակցել էր ընդհանուր ընտրողների 48 տոկոսը։ Այսինքն, ժողովրդի կողմից ընտրված լինելու առաջին պահանջը չկար։ Այս ընտրություններում ընտրողների 58 տոկոսը մասնակցեց ընտրություններին, բայց Նիկոլը չհավաքեց «50+1» տոկոս ձայն, ինչը նա համարում էր ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտություն։ Հիմա հարց՝ ո՞վ է ասել, որ նա ժողովրդի կողմից ընտրված է։ Պարզ մաթեմատիկական հաշվարկն այլ բանի մասին է վկայում։ 50,3 տոկոսը մեծ է 49,7 տոկոսից, և մեխանիկորեն Նիկոլը ժողովրդի կողմից ընտրված ղեկավար չէ։ Ի դեպ, այս բանաձևի մասին նա է խոսել, ոչ թե մենք։ Եվ իր հիստերիան նաև դրանով է պայմանավորված, իր բառերն ենք իրեն հիշեցնում։ Ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունը «50+1» տոկոսն է։ Այն, որ նա Սերժ Սարգսյանի օրոք ընդունված խայտառակ ընտրական օրենսգրքի արդյունքում 60 տոկոս ձայն է ստանում Ազգային ժողովում, դա կոչվում է նկարչություն։ Նախկին իշխանությունների օրոք ընդունված խայտառակ ու այլանդակ և՛ Ընտրական օրենսգիրքը, և՛ Սահմանադրությունը, կարծես, հատուկ «կարված» լիներ Նիկոլի համար։ Նա ութ տարի մեծ հաճույքով դրանք օգտագործում է և՛ վերարտադրվելու, և՛ երկրում իշխանությունը ուզուրպացնելու համար»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում
Ամենադիտված