Հղիներին կարելի՞ է արևայրուք ընդունել
Բաց մի թողեքՀղի կանանց կարելի է արևայրուք ընդունել միայն առավոտյան և երեկոյան ժամերին, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթման ակտիվությունը փոքր է:
Բժիշկ- գինեկոլոգ Պավել Սոցկիյի փոխանցմամբ` պետք է խուսափել գերտաքացումից, ինչն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել:
«Լողափ գնալիս պետք է լայնեզր գլխարկ կրել, ավելի լավ է արևայրուք ընդունել ծառի կամ հովանոցի տակ: Ճիշտ կլինի լողափ գնալուց առաջ խորհրդակցել բժշկի հետ»:
Մասնագետի խոսքով` հղիության ընթացքում մաշկն ավելի զգայուն է դառնում և հակված է լինում պիգմենտային գծերի առաջացմանը: Ուստի չպետք է մոռանալ արևապաշտպան քսուք օգտագործելու մասին: