Հայերեն

Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հերթական անգամ բախվում է Բաքվի կողմից առաջադրվող նոր, բովանդակային առումով վտանգավոր նախապայմանների։ Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի վերջին հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի հարցը պետք է դառնա խաղաղության պայմանագրի և բանակցությունների անկյունաքարը, պատահական հռետորաբանություն չէ։ Սա կազմակերպված պետական ռազմավարության հաջորդ փուլն է, որը լուրջ մարտահրավեր է նետում ՀՀ անվտանգությանն ու սուվերենությանը և, միևնույն ժամանակ, ի հայտ է բերում ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության խորքային բացերը։

«Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգը, որը պաշտոնական մակարդակով շրջանառության մեջ դրվեց Արցախի հայաթափումից հետո, նպատակ ունի ստեղծել հայկական Արցախի դիմաց արհեստական «հայելային» հակակշիռ։ Սակայն տարբերությունն արմատական է. ի տարբերություն Արցախի, որտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում ժամանակակից աշխարհի աչքի առաջ, Բաքուն փորձում է քաղաքական հարթակ բերել տասնամյակներ առաջ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ տեղի ունեցած փոխադարձ միգրացիոն գործընթացները՝ դրանք փաթեթավորելով միջազգային իրավունքի տերմիններով։

Ադրբեջանի նպատակներն ունեն մի քանի հստակ շերտեր։ Նախ՝ սա լրացուցիչ դիվանագիտական ճնշման լծակ է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու կամ հայկական կողմից նոր զիջումներ կորզելու համար։ Երկրորդ՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական համայնքի ձևավորումը (նույնիսկ թղթի վրա) Բաքվին ապագայում հնարավորություն կտա միջամտել ՀՀ ներքին գործերին՝ «իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության» պատրվակով։

Եվ վերջապես, սրանով փորձ է արվում վերջնականապես չեզոքացնել արցախահայության՝ իրենց բնօրրան վերադառնալու միջազգայնորեն ճանաչված իրավունքի քննարկումները:

Այս ֆոնին առավել մտահոգիչ է ՀՀ ներքաղաքական և տեղեկատվական դաշտում տիրող պատկերը։ ՀՀ գործող իշխանությունները հանրությանը երկար ժամանակ խոստանում էին «խաղաղության դարաշրջան»՝ հաճախ ներկայացնելով, որ հերթական զիջումը՝ լինի դա սահմանազատման, թե այլ հարցերում, վերջինն է, և դրանից հետո Բաքուն այլևս պահանջներ չի ունենալու։ Ալեքբերլիի և ադրբեջանական էլիտայի այլ ներկայացուցիչների հայտարարությունները փաստում են հակառակը. Ադրբեջանի նախապայմանների նշաձողը ոչ թե իջնում է, այլ բարձրանում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը հանրության հետ հարաբերություններում կա՛մ անկեղծ չէ, կա՛մ ի վիճակի չէ ճիշտ գնահատել հակառակորդի ստրատեգիական ախորժակը։ Իշխանական քարոզչությունը փորձում է խուսափել այս թեմաների հանրայնացումից, ինչը հասարակության մեջ ստեղծում է կեղծ անվտանգության զգացում, մինչդեռ իրականում երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը սովորաբար ոչ թե կանգնեցնում է ագրեսորին, այլ լեգիտիմացնում է նրա հաջորդ պահանջները։ Հայաստանի կողմից Արցախի հարցի լիակատար շրջանցումը բանակցություններում Բաքվի համար ճանապարհ բացեց անցնելու «Արևմտյան Ադրբեջանի» շինծու օրակարգին։

Լռությունը կամ պաշտոնական Բաքվի հայտարարություններին զուտ «ապակառուցողական» որակում տալն այլևս արդյունավետ չեն։ Հայաստանին անհրաժեշտ է հստակ, հարձակողական և փաստարկված հակազդեցության ռազմավարություն։ Եթե խոսվում է վերադարձի իրավունքի մասին, ապա Հայաստանը պետք է առաջնային պլան բերի Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից (Գանձակ) և Նախիջևանից բռնագաղթված հարյուր հազարավոր հայերի իրավունքների հարցը, ինչպես նաև Արցախի՝ էթնիկ զտման ենթարկված բնակչության վերադարձի միջազգային երաշխիքները։ Միջազգային հանրությանը պետք է հստակ ցույց տալ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի հակաիրավական և պատմությունը խեղաթյուրող էությունը, որը բացահայտ տարածքային հավակնություն է ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության հանդեպ։ Միևնույն ժամանակ, իշխանությունը պետք է դադարեցնի տեղեկատվական մանիպուլ յացիաները և հանրությանը ներկայացնի բանակցությունների իրական պատկերը, քանի որ ուժեղ դիմադրողականություն հնարավոր է ձևավորել միայն այն դեպքում, երբ հասարակությունը գիտակցում է իրական վտանգը։

Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած «խաղաղությունը» ոչ թե երկու հավասար կողմերի համակեցությունն է, այլ Հայաստանի կապիտուլ յացիայի երկարաժամկետ ձևակերպումը։ «Վերադարձի իրավունքի» թեզի ներմուծումը բանակցային օրակարգ հերթական ականն է հայկական պետականության տակ։ Եթե պաշտոնական Երևանը չփոխի իր կրավորական կեցվածքը և չդադարի թաքցնել իրականությունը սեփական ժողովրդից, ապա հաջորդ հանգրվանին հայկական կողմը ստիպված է լինելու քննարկել արդեն ոչ թե սահմանների գծումը, այլ Հայաստանի ներսում ադրբեջանական գործոնի իրավական հաստատումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ
Ամենադիտված