Ինսուլտ՝ կրկնակի օրգազմից հետո․ կինը հայտնվել է հաշմանդամի սայլակին
Աշխարհ38-ամյա անգլուհի Լյուսինդա Ալլենը պատմել է, թե ինչպեք է օրգազմն իր մոտ առաջ բերել ինսուլտ և դրան հետևած կաթված։ Կինը նշել է, որ աջ աչքի վերևում սուր ցավ է զգացել այն բանից հետո, երբ կրկնակի օրգազմ է ստացել՝ իր ամուսնու հետ սեքսով զբաղվելիս։ Սուր գլխացավը, որն առաջացել է գլուխեղի արյունազեղումից, առաջացրել է կնոջ մարմնի ձախ հատվածի ամբողջական կաթված։ Կինն այդ ժամանակ եղել է հղիության 7-րդ ամսում։ Բարեբախտաբար, բժիշկները հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում․ նրան կեսարյան հատումով են լույս աշխարհ բերել։ Կինը, չնայած իր հաշմված վիճակին, ընդգծել է, որ միտք չունի հրաժարվել սեռական կյանքից։