Սեքսոպաթոլոգն զգուշացնում է ամռանը սեռավարակների մեծ վտանգի մասին
Բաց մի թողեքՍեքսոպաթալոգ Վրեժ Շահրամանյանը զգուշացնում է, որ սեռական առողջությունը հատկապես վտանգվում է ամռանը: Նա նշում է, որ սեռավարակների ու սնկային հիվանդությունների պատճառը հանգստի ոչ գրագետ կազմակերպելու արդյունքն է:

«Հանգստի մեկնողները կարող է չնկատեն, որ ամառային գայթակղություններին տրվելով, կարող են ծավալել չպաշտպանված սեռական հարաբերություններ, գումարած հիգիենայի բացակայությունը»,- նշեց բժիշկը: Նրա խոսքով՝ հանգստից վերադառնալուց հետո այդ կատեգորիայի այցելությունների թիվը շատանում է:
Նա նաև հիշեցրեց, որ սեռական առողջությունը վտանգվում է ոչ միայն սեռավարակների ու սեռական անփույթ վարքագծի, այլև` ալկոհոլի, անորակ սննդի չարաշահման պատճառով, որոնց հետևանքով տղամարդկանց մոտ նվազում է սեռական կարողությունը, իսկ կանանց մոտ` սեռական ցանկությունը:
Սեքսոպաթալոգը ծովափնյա հանգստի մեկնողներին մեկ անգամ ևս կոչ արեց լինել զգոն, ունենալ հակաբեղմնավորիչներ, ինչպես նաև օգտագործել հակասեպտիկներ: