Ձեռքերը ծալած նստելն ու երկնքին նայելը ամենահեշտ զբաղմունքն է. Արթուր Անանյան
ՀասարակությունNewsArm.am-ի հարցազրույցը գործարար, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ, Տավուշի մարզի ԵԿՄ վարչության փոխնախագահ Արթուր Անանյանի հետ, ով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու է:
Պարոն Անանյան, Նոյեմբերյան համայնքում կարծես բավականին թեժ պայքար է ընթանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար, ինչն է պատճառը:
Գլխավոր պատճառը համայնքների միավորումն է, ինրը բազմաթիվ խաղաքարեր խառնեց, պայքարը ավելի թեժ և հետաքրքիր դարձրեց, որովհետև այս ֆորմատով առաջին ընտրությունն է: Երկրորդ պատճառը, իհարկե, կուտակված խնդիրների քանակն ու բազմազանությունն է, մարդիկ փոփոխություններ են ուզում:
Այդ փոփոխությունները հնարավո՞ր է առկա միջոցների և բյուջեային մուտքերի պայմաններում:
Արդյունավետ կառավարում գոնե հնարավոր է, ներդրողների հետ բանակցել և տնտեսությունը աշխուժացնել գոնե հնարավոր է, սահմանագոտին հարկերից ազատելու կառավարության որոշումից օգտվել և բազմաթիվ բիզնես նախագծեր ներգրավել գոնե հնարավոր է: Ձեռքերը ծալած նստելն ու երկնքին նայելը ամենահեշտ զբաղմունքն է:
Պատերազմ, ԵԿՄ կառույցներ և... համայնքապետ: Մի քիչ բարդ ուղի չէ՞...
Թշնամին թշնամի է... Մարտադաշտում դու հակառակորդին ես ոչնչացնում, այս մյուս ՛՛ֆրոնտում՛՛՝ անարդարությունն ու սոցիալական խնդիրները: Քամի ծածանելու ժամանակներն անցել են, յուրաքանչյուր աշխատանք յուրօրինակ մարտադաշտ է... Կարևորը՝ չճկվելն ու չփախչելն է...
Ինչպես եք պատկերացնում ընտրության հաջորդ օրվա՝ սեպտեմբերի 19-ի Նոյեմբերյան համայնքը:
Ինչպես միշտ՝ բոլորս բահը ձեռքներիս այգին խնամելիս կամ սահմանագոտին ամրացնելիս, մեր առաջ դրված խնդիրները համատեղ ուժերով լուծելիս... Ով համայնքի զարգացման համար անգամ փոքրիկ աշխատանք կատարելու պատրաստ է՝ մեր դաշնակիցն է ու մեր աչքի լույսը...
Դժվարին, բայց պատվաբեր գործ ենք սկսելու: