Սերժ Սարգսյանի ֆիզիկական ոչնչացում. «ժողովրդի ստվար զանգվածը տրամադրությունը չի գցի, եթե նման մի բան լինի». 1in.am
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Հովհաննիսյանը։
-Պարոն Հովհաննիսյան, ներկա էիք «Ժառանգություն» կուսակցության համագումարին, Հովհաննիսյանն առաջարկեց ընդդիմադիր դաշտի միավորում։ Հետաքրքիր է, հետընտրական այս փուլում դա ինչքանո՞վ է հնարավոր, արդյո՞ք հարմար ժամանակահատված է։
–Քաղաքական երկու կարևոր և շատ լուրջ սխալ կա։ Առաջինը՝ երբ կոնյուկտուրայի վրա ուշադրություն չենք դարձնում և պատահում է, որ ոչ պատեհ գործողություններ են առաջ քաշվում, և հասարակությունն այդ պահին դրան պատրաստ չի լինում։ Եվ կա երկրորդ ծայրահեղություն՝ անընդհատ փորձում ես ասել հարմար է, թե ոչ, ժամանակն է, թե ոչ։ Ի՞նչ անել՝ թողնել, որ վարչակարգն ավելի՞ ամրապնդվի ու ոչինչ չանե՞լ։ Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում գործողություններ պետք է ծավալել և առաջ գնալ։ Ըստ իս՝ այդ ուղղությամբ կամք կարող է դրսևորվել, իսկ թե որքանով՝ այս պահին չեմ կարող ասել։ Գտնում եմ, որ համապատասխան մտայնությամբ ուժերի մոտ կարող է կամք դրսևորվել և այս պահին նմանատիպ ինչ-որ շարժում գոնե կարող է սաղմնավորվել։
-Այդպիսի միավորումներ հասարակությունը շատ է տեսել՝ հիմնականում անարդյունք վերջաբանով։ Մարդիկ փողոց են դուրս եկել և տուն ուղարվել։ Անցյալի ի՞նչ սխալներ պետք է հաշվի առնվեն այս անգամ, ըստ Ձեզ։
-Պետք է հստակ գաղափարական այլընտրանք լինի․չափից դուրս էլեկտրիկ շարժումները քաղաքական դաշտում չեն աշխատում։ Ի տարբերություն քաղաքացիական դաշտի՝ քաղաքականը պահանջում է որոշակի մտայնության ընդհանրություն։ Երբ պարզ է, որ տաս մետր հետո գժտվելու են՝ բերել արհեստականորեն մի տանիքի տակ մտցնել՝ սխալ է։ Պետք է հասկանալ և որոշել, թե որն է գաղափարախոսությունը, որ կարող է միավորել։ Հստակ որոշել՝ հարաբերությունները հարևանների հետ, վերպետական տարատեսակ միավորումների շուրջ հստակ կարծիք ունենալ, հիմա միավորվենք, հետո կերևա՝ տարբերակը աշխատող չէ։ Մարդիկ եղածին հստակ այլընտրանք են ուզում տեսնել։
շարունակությունը՝ կայքում