Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառով
ԱշխարհՌուսական «Россия 1» հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի հայտնվելը հիստերիկ հրապարակումների ալիք է բարձրացրել ադրբեջանական լրատվամիջոցներում և տելեգրամյան ալիքներում։
Մասնավորապես, ռեպորտաժը վերաբերում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության «ԱրԲատ» գումարտակին, որը հայտնի է որպես «Հայկական գումարտակ»։
Սակայն ադրբեջանական հարթակների հիստերիան առաջացրել են մարտիկների համազգեստի վրայի Արցախի դրոշով թևանշանները։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկն այս կապակցությամբ Ռուսաստանին մեղադրել է «ամենաբարձր մակարդակով անջատողականության քարոզչության» մեջ։