ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ
ԱշխարհԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով, գրել է Թրամփը։
«Հնարավոր է գա մի ժամանակ, երբ մենք այլևս չենք կարողանա զսպվածություն ցուցաբերել և ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտել այն աշխատանքը, որը մենք այդքան հաջողությամբ սկսել ենք»,-գրել է նա։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն էլ հայտնել է, որ ԱՄՆ կործանիչները հարվածել են Իրանի 10 ռազմական թիրախի՝ Հորմուզի նեղուցում և դրա հարակից մի շարք վայրերում: