Հայերեն


Աներձագները փեսային ծեծի են ենթարկել, նա էլ դանակահարել է նրանց

Ամենաընթերցված

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գրիշա Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը 28-ամյա Գրիշային մեղադրանք էր առաջադրել երկու տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երկու տուժողները Գրիշայի համար օտար մարդիկ չէին՝ նրա կնոջ եղբայրներն էին:

Ըստ մեղադրանքի՝ Գրիշա Հ.-ն 2015 թվականի հունվարին ամուսնացել է Արարատի մարզի բնակչուհու հետ: Վերջինիս հարազատները դեմ են եղել նրանց ամուսնությանը, «քանի որ չեն հավանել Գրիշային»: Այդ հանգամանքով պայմանավորված՝ Գրիշայի ու նրա կնոջ հարազատների միջև հարաբերությունները տևական ժամանակ լարված են եղել, բայց հետզհետե սկսել են կարգավորվել:

2016 թվականի հունվարի 25-ին Գրիշան կնոջ հետ վերջինիս եղբայր Մելքոնի կողմից հրավիրված է եղել նրա հայրական տանը կազմակերպված խնջույքին, որին մասնակցել են բարեկամներ, ընկերներ: Ներկա են եղել նաև Գրիշայի կնոջ մյուս երկու եղբայրները՝ Պարույրն ու Ֆրունզը:

Խնջույքի ընթացքում, ըստ մեղադրանքի, Գրիշան առաջարկել է «հոտնկայս խմել հայ զինվորների կենացը», որի ժամանակ նրա աներձագ Պարույրը, որ նստած էր սեղանի հակառակ ծայրում, չի կարողացել բաժակը չխկացնել Գրիշայի բաժակին: Վերջինս դրանից, ըստ մեղադրանքի, վրդովվել է:

Բացի այդ, Գիշան, ըստ մեղադրանքի, վիրավորվել է նաև նրանից, որ Պարույրը, տուն մտնելիս, իրեն ձեռքով չի բարևել, անվանել է «պապայիս փեսա»:

Առաջացած հարցերի շուրջ Գրիշան միջանցքում վիճել է Պարույրի հետ՝ նրան մեղադրելով իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:

Ըստ մեղադրանքի՝ հասկանալով, որ Գրիշան խմած է, չցանկանալով անհեթեթ խոսակցությունը վերածել վիճաբանության, Պարույրը մի քանի անգամ ներողություն է խնդրել Գրիշայից, բայց վերջինս չի հանդարտվել:

Խոսակցությանը միջամտել է Պարույրի եղբայր Ֆրունզը: Նա Գրիշային հորդորել է վերջ տալ անախորժ խոսակցությանը: Բայց Գրիշան առաջարկել է գնալ Արտաշատ՝ խոսելու:

Գրիշան ու Ֆրունզը դուրս են եկել բակ: Նրանց հետևից բակ են դուրս եկել Պարույրն ու Մելքոնը:

Երբ Գրիշան ու Ֆրունզը հասել են վերջինիս հոր մեքենային, «փեսայի ամբարիշտ պահվածքից զայրացած Ֆրունզը բռունցքով հարվածել է Գրիշային, վերջինս մեջքով հենվել է մեքենայի բեռնախցիկին: Գրիշայի ու Ֆրունզի միջև ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Գրիշան, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է Ֆրունզի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի, լյարդի, ստամոքսի վնասումների, ներքին արյունահոսության ձևով: Երբ Պարույրը տեսել է, որ Գրիշան դանակահարել է Ֆրունզին, մոտեցել է եղբորն օգնելու, Գրիշան նույն դանակով հարվածել է Պարույրի կրծքավանդակին՝ նրա առողջությանը ևս պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի, ձախակողմյան հեմոթորաքսի ձևով»:

Միջամտել են հյուրերը, ովքեր Ֆրունզին տուն են տարել, իսկ Մելքոնը Գրիշայի ձեռքից խլել է դանակը, նրան ուղեկցել է գյուղից դուրս, որտեղից Գրիշան դիմել է փախուստի:

Նախաքննական մարմինը Գրիշա Հ.-ին տուժողների կողմից ծեծի ենթարկելու մասով քրեական հետապնդում չի իրականացրել՝ ծեծված փեսայի բողոքի բացակայության հիմքով:

Գրիշա Հ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ տուժած աներձագներից՝ Ֆրունզը եղել է իր ընկերը, ինքը նրա միջոցով է ծանոթացել նրա քրոջ՝ իր ապագա կնոջ հետ: Աղջկա ընտանիքը դեմ է եղել իրենց ամուսնությանը, բայց իրենք հակառակ նրանց դիմադրության՝ ամուսնացել են: Դրանից հետո իր ու կնոջ հարազատների հարաբերությունները լարվել են, մի քանի ամիս ընդհանրապես հարաբերությունները խզված են եղել:

Միայն դեպքից մի քանի ամիս առաջ են սկսել քիչ-քիչ շփվել: Բայց իր նկատմամբ նրանց վերաբերմունքի մեջ գրեթե ոչինչ չի փոխվել: Նրանք իրեն վերաբերվել են՝ ինչպես օտարի:

Աներձագներից՝ Մելքոնը բնակվել է Մոսկվայում, ինքը նրան ընդամենը երեք անգամ է տեսել:

Դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 25-ին հենց Մելքոնի ծննդյան օրն է եղել, այդ կապակցությամբ խնջույք են կազմակերպել նրանց հայրական տանը: Մելքոնը Հայաստանում էր, նա անձամբ զանգել ու իրենց հրավիրել է:

Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում ինքն ու կինը գնացել են վերջինիս հայրական տուն: Հյուրերն արդեն հավաքվել էին: Ինքը սեղան է նստել, խմիչք է օգտագործել:

Այդ ընթացքում Պարույրը ձեռքով ցույց է տվել իր կողքի ազատ աթոռն ու ասել է՝ արի կողքիս նստի: Ինքն էլ ասել է. «Եթե փեսադ եմ, ուրեմն կողքիդ պիտի նստեմ»: Պարույրն ասել է. «Պապայիս փեսան ես»: Ինքն էլ պատասխանել է. «Եթե պապայիդ փեսան լինեի, քույրդ ձեր տանը չէր երևա»:

Ինքը վիրավորվել է Պարույրի՝ «պապայիս փեսան ես»խոսքից, կնոջն ասել է՝ հագնվիր, տուն ենք գնում: Ինքը հագնվել ու միջանցք է դուրս եկել, դուրս է եկել նաև աներձագ Պարույրը: Ինքը նրա հետ խոսել է նրա ասածի վերաբերյալ: Իրար չեն հայհոյել, բայց տհաճ խոսակցություն է եղել, իրենք բարձրացրել են ձայները:

Միջամտել է Ֆրունզը, առաջարկել է դուրս գալ խոսելու: Ինքն ասել է՝ գնանք Արտաշատ խոսենք: Ֆրունզը դուրս է եկել փողոց, ինքը գնացել է նրա հետևից: Իր հետևից էլ Պարույրն է քայլել:

Երբ հասել են աներոջ «Ժիգուլիին», իր առջևից քայլող Ֆրունզը շրջվել ու հանկարծակի բռունցքով խփել է իր դեմքին: Ինքը մեջքով ընկել է մեքենայի բեռնախցիկին: Ֆրունզը շարունակել է իրեն հարվածել: Մոտեցել է Պարույրը, նույնպես հարվածել է իրեն: Ինքն ընկել է գետնին, իրեն շարունակել են հարվածներ հասցնել: Հետո իրեն բարձրացրել են, այդ ընթացքում հյուրերը տանից դուրս են եկել:

Երբ իրեն բարձրացրել ու կանգնեցրել են, ինքը գոտկատեղից հանել է մշտապես մոտը պահվող դանակը, ցուցադրաբար փակ վիճակում առաջ է պարզել, որ աներձագները վախենան ու այլևս իրեն չծեծեն: Բայց նրանք փակ դանակից չեն վախեցել, շարունակել են իրեն հարվածել: Այդ ժամանակ նրանցից ազատվելու և փախչելու նպատակով ինքը բացել է դանակը, մեկ անգամ հարվածել է իր ձախ կողմում գտնվող Ֆրունզին, բայց նա այդ հարվածը սկզբում չի զգացել, շարունակել է իրեն հարվածել: Այնուհետև ինքը նույն դանակով մի անգամ էլ Պարույրին է խփել: Ապա օգտվել է այն հանգամանքից, որ հյուրերը բռնել են Ֆրունզին ու Պարույրին, փախել է: 5-10 մետր հեռացել էր, երբ Մելքոնը մոտեցել, իր ձեռքից վերցրել է դանակը, պահել է իր մոտ, իրենք միասին քայլել են մինչև կամուրջ: Այնտեղ իրենց մի մեքենա է հասել, իջել է կնոջ հայրը, երկու ձեռքերով բռնել է իր կոկորդից, սկսել է սեղմել ու գոռացել է՝ տղերքիս խփել ես: Մելքոնն իրենց բաժանել է, իրեն հաջողվել է հեռանալ: Նրանց ծեծից վնասվել էր իր դեմքը:

Ինքը Ֆրունզին ու Պարույրին չէր դանակահարի, եթե նրանք իրեն հարվածներ չհասցնեին, ինքը միայն ցանկացել է ազատվել նրանց ձեռքից: Իրականությունն այն է, որ ինքը երկու եղբայրներին մի-մի անգամ դանակով խփել է, երբ իրեն գետնին գցելուց ու ծեծելուց հետո կանգնեցրել են, շարունակել են ծեծել, և ինքը միայն ցանկացել է պաշտպանվել ու փախչել:

Ամբաստանյալը պնդել է, թե նախաքննության ժամանակ եղել է ընկճված, իմացել է, որ տուժողների վիճակը ծանր է, դրա համար է իրեն մեղավոր ճանաչել դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Բայց ինքը միշտ ցուցմունք է տվել, որ ծեծից պաշտպանվելու համար է դանակով խփել:

Տուժողները իրենց հերթին պնդել են՝ եթե իրենք Գրիշային չծեծեին, նա իրենց դանակով չէր հարվածի…

Դատարանը հանգել է հետևության, որ Գրիշա Հ.-ն երկու տուժողներին դանակով հարվածել ու նրանց առողջությանը ծանր վնաս է պատճառել ոչ թե նրանց հետ վիճաբանելու ընթացքում՝ տան միջանցքում, այլ դրսում, երբ եղբայրները նրան հանկարծակի սկսել են ծեծի ենթարկել: Գրիշան ընկել է գետնին, նրան ընկած տեղն էլ են ծեծել, բարձրացրել ու շարունակել են ծեծել, և նա իր կյանքն ու առողջությունը պաշտպանելու, ծեծողներից ազատվելու նպատակով է իր մոտ եղած դանակով մի-մի հարված հասցրել երկու ծեծողներին:

Դանակահարվելուց հետո էլ տուժողները շարունակել են հարվածներ հասցնել Գրիշային, միայն Մելքոնի ու մյուս անձանց միջամտությունից հետո է Գրիշային հաջողվել հեռանալ:

Դատարանը եզրակացրել է, որ Գրիշա Հ.-ն թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:

Գրիշա Հ.-ի արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով:

Գրիշա Հ.-ն դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 26-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազ Ռ. Երիցյանը՝ պահանջելով բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը, Գրիշա Հ.-ի արարքը որակել որպես երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նշանակել այդ արարքին համաչափ՝ ավելի խիստ պատիժ:

Դատախազը պնդեց, թե առաջին ատյանի դատարանը սխալ է գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, սխալ քրեաիրավական գնահատական է տվել: Ըստ դատախազի՝ դատաքննության ընթացքում ակնհայտ է դարձել՝ տուժողները հաշտվել են ամբաստանյալի հետ, ամեն կերպ ցանկացել են օգնել նրան, նրանք քաղաքացիական հայց չեն ներկայացրել, հայտարարել են, որ հաշտվել են… Նրանք իրենց ցուցմունքները «հարմարեցրել են» ամբաստանյալի ցուցմունքներին…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բերեց դատախազի վերաքննիչ բողոքի դեմ իր առարկությունները և խնդրեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ մեղադրողի բողոքը մերժել:

Վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի բողոքը հիմնավոր չհամարեց, իսկ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ամբաստանյալի արարքի վերաորակումը գնահատեց որպես օրինավոր ու հիմնավոր վերաորակում՝ Գրիշա Հ.-ն դեպքի պահին անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով է դանակահարել ու ծանր վնաս պատճառել իրեն ծեծող երկու անձանց:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Պապոյան, Ռ. Բարսեղյան, Ա. Դանիելյան կազմով, մերժեց դատախազի բողոքը՝ օրինական ուժի մեջ անփոփոխ թողնելով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 1 տարի 6 ամիս ազատազրկումով:

Ի՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներին100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Ալիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն Մանվելյան
Ամենադիտված