Արամ Մանուկյանը մեծ դժվարությամբ մտավ դատարան․ նիստը մեկնարկեց
ՀասարակությունԱվան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով առաջին արտագնա նիստը: Դատարան բերվեցին Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամը, նա մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում, Սերգեյ Կյուրեղյանը, Դեդը, Արամ Հակոբյանը և այլք:
«Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպաններից մի քանիսը կրկին չկարողացան մտնել դատարանի դահլիճ՝ «զննության» պատճառով: