Ինչպես օգնել արևահարված մարդուն․ կարևոր խորհուրդներ
ՀասարակությունԱմռանը բժիշկները մշտապես խորհուրդ են տալիս երկար չմնալ փողոցում, քանի որ բացի թեթև այրվածքներից՝ մարդիկ կարող են ստանալ նաև ջերմային հարված, որը գլխի վրա արևի ճառագայթների ներգործության հետևանք է։
marketium.ru-ն ներկայացնում է, թե ինչպես կարելի է օգնություն ցուցաբերել նմանատիպ դեպքերում:
Անհրաժեշտ է մարդուն անհապաղ դուրս բերել տապի գոտուց դեպի հով տեղ:
Պետք է նրան պառկեցնել՝ մի փոքր բարձրացնելով գլուխը և ոտքերը, արձակել օձիքը, նրա վրայից հանել բոլոր սեղմող իրերը:
Պետք է տալ սառը ըմպելիք:
Գլխին, ճակատին դնել սառը թրջոց:
Անդադար փսխոցի դեպքում պետք է մարդուն կողքի շրջել:
Մարդու վրա սառը ջուր լցնել կամ սառը թաց սավանի վրա պառկեցնել:
Գիտակցության կորստի դեպքում կարելի է բամբակը թաթախել սպիրտի մեջ և մոտեցնել տուժածի քթին:
Ծայրահեղ դեպքերում պետք չէ շտապօգնությանը սպասել, այլ անհրաժեշտ է տալ արհեստական շնչառություն և կատարել սրտի մերսում:
Օգնության կարող է հասնել նաև առանց ճարպի սերուցքը:



