Հայաստանի կորցրած կարեւոր տարածքը
ՔաղաքականությունԼրագիր / Ռուսական ազդեցության գոտուց Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խոսակցությունների աշխուժացման փուլում, որ լինում է այս կամ այն առիթով, տարածված այսպես ասած հակափաստարկներից է այն, որ դա կարող է հանգեցնել տարածքային կորստի: Այդ «հակափաստարկն» էլ հիմնավորվում է Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակով:
Օրինակները թվում են «երկաթյա»` թե Ուկրաինան, թե Վրաստանն ունեն տարածքային կորուստ, ինչը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի հետեւանք է, առնվազն առերեւույթ: Իսկ ռուսական ազդեցության գոտուց դուրս գալը ենթադրում է անխուսափելի կոնֆլիկտ Ռուսաստանի հետ:
Բայց, արդյոք այդ կոնֆլիկտն անխուսափելի է: Իսկ հնարավոր չէ՞ հասնել իրավիճակի, երբ իրատեսական կլինի ռուսական ազդեցության գոտուց առանց Ռուսաստանի հետ կոնֆլիկտի դուրս գալը: Առաջին հայացքից թվում է, թե դա անհնար է, քանի որ Ռուսաստանին այլ բան չի հետաքրքրում, քան որքան հնարավոր է մեծ ազդեցություն, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է նրա համար կենսական շահի տարածք դիտվող Կովկասին, որտեղ ազդեցության հիմքը Հայաստանն է:
Բայց, այդ դեպքում չի կարող խոսք լինել ոչ միայն ազդեցության գոտուց դուրս գալու, այլ ընդհանրապես անկախության, ինքնիշխանության, հայկական պետականության եւ այլնի մասին: Խոսքն ընդամենը կլինի դատապարտվածության մասին՝ եւ վերջ:
շարունակությունը՝ կայքում