Ով է ներկայացնում Հայաստանը Top Model of the World մրցույթում/ ֆոտոշարք
LifeԵգիպտոսում մեկնարկել է Top Model of the World գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Հնդկաստանում հայտնի հայ մոդել Ալյոնա Թադևոսյանը:
Նա մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել է «Թոփ մոդել Հայաստան» մրցույթի քասթինգն անցնելուց հետո։
Մրցույթի եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին:
«Հայաստանն ապահով ձեռքերում է: Ամեն ինչ կանեմ, որ բարձր պահեմ մեր երկրի անունը»,-ասել է Ալյոնան: