Հայերեն


Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան

Blog
Ժամանակի անխուսափելի հետհաշվարկը մեկնարկել է

Սահմանադրական դատարանի՝ հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել։

Ասում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատգամավորական մանդատներից զրկելու ԿԸՀ որոշումը ՍԴ կողմից ուժի մեջ թողնելը մեծ հիասթափություն է առաջացրել նույնիսկ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» արևմտամետ թևի որոշ առանցքային գործիչների շրջանում։ Սա շատ հետաքրքիր իրողություն է, քանի որ այդ մարդիկ գիտակցում են, որ, անկախ հանգամանքներից, իրենք անբաժանելի մասն են կազմում գործող իշխանական համակարգի և, հետևաբար, կիսում են դրա թե՛ քաղաքական, թե՛ իրավական պատասխանատվությունը։

Ընտրություններն արձանագրեցին մեկ այլ՝ շատ ավելի կարևոր իրողություն. գործող իշխանությունը, թեև պահպանել է առաջատարի դիրքը, զրկված է հասարակության ավելի քան 50%-ի վստահությունից և աջակցությունից։ Այն իշխանությունը, որը վերընտրվելու դեպքում հանրությանը խաղաղություն ու բարեկեցիկ կյանք էր խոստանում, այժմ՝ պաշտոնապես վերարտադրվելուց հետո, բախվել է իր իսկ քաղաքականության հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամին։ Չունենալով այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ գործիքակազմ՝ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը, կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների։

Հետևապես, խիստ կարևոր է, որ ձևավորված ընդիմադիր բևեռն ամբողջությամբ իրացնի խորհրդարանական քաղաքական պայքարի իր իրավունքը՝ վերցնելով մանդատները։ Հատկանշական է, որ մանդատներից հրաժարվելու թեզը առանձնահատուկ ոգևորություն է առաջացրել հենց իշխանական ճամբարում, որը շաբաթներ շարունակ ընդիմադիրներին ձեւավորվելիք խորհրդարանում սպառնում է «ծեծ ու ջարդով»։ Ուստի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի՝ նախօրեին հնչեցրած այն դիրքորոշումը, թե քաղաքական պայքարը շարունակվելու է և՛ խորհրդարանում, և՛ անհրաժեշտության դեպքում՝ փողոցում, ռազմավարական առումով չափազանց տեղին էր։

Հայաստանում իշխանափոխության օրակարգը շարունակում է մնալ արդիական։ Դա խորապես գիտակցում են թե՛ հանրային վստահությունը զգալի չափով կորցրած իշխանությունը, թե՛ վճռականորեն պայքարի տրամադրված ընդիմությունը, թե՛ կենսամակարդակի բարելավում պահանջող հասարակությունը։

Ժամանակի անխուսափելի հետհաշվարկն արդեն մեկնարկել է, և այն, ի տարբերություն ընտրական գործընթացների, անհնար է կեղծել․․․
 
Զելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներ
Ամենադիտված