Կգույքագրվեն մայրաքաղաքի վթարային հենապատերը
ՏնտեսությունԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Երևաննախագիծ» ընկերությանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և մեկամսյա ժամկետում գույքագրել մայրաքաղաքի բոլոր վթարային հենապատերն ու ներկայացնել առաջարկություն՝ դրանց ամրացման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն