Հայերեն

«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական տրամաբանության իմաստով որևէ այլ բան սպասելի չէր։ Սպասելի չէր, որ Սահմանադրական դատարանը կգնա այնպիսի որոշման, որը շրջադարձային կլինի քաղաքական իրավիճակի իմաստով։ Իմ գնահատմամբ, միակ ինտրիգն այն էր, թե կփոխվի՞ «Բարգավաճ Հայաստանի» ցուցանիշը։ Այդ ինտրիգն էլ առավելապես կախված էր, թերևս, նրանից, թե արտաքին դաշտում կձևավորվի՞ այդպիսի փոփոխության անհրաժեշտություն Նիկոլ Փաշինյանի համար։ Իմ գնահատմամբ, դա փաստացի տեղի չի ունեցել, և տեսանք, որ ՍԴ-ի ամբողջ պրոցեսն ավարտվեց նրանով, ինչը մեծ հավանականությամբ սպասվում էր»,«Փաստի» հետ զրույցում այսպես է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններից մեկը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու ՍԴ որոշումը, մեկնաբանում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանը։

ՍԴ-ի որոշմանը հաջորդեցին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների հայտարարությունները, որ նրանք վերցնելու են պատգամավորական մանդատները։ Միևնույն ժամանակ, ընդգծեցին, որ սա չի ենթադրում, թե փողոցային ակտիվ պայքարն ու գործընթացների գեներացումը մղվելու է երկրորդ պլան։ Մանդատների վերցնելչվերցնելու ճիշտ կամ սխալ լինելու հարցը շարունակում է քննարկման առարկա մնալ։ «Քաղաքականության պրոցեսում առհասարակ չկա որոշում, որը մաթեմատիկական ճշգրտությամբ ապահովում է որևէ կանխատեսելի արդյունք։ Ցանկացած պարագայում ցանկացած որոշում ունի և՛ էֆեկտիվության, և՛ հակառակ հեռանկար։ Առաջին իսկ օրից ասել եմ իմ կարծիքը, որ մանդատները պետք է վերցնել։ Պետք չէ վերցնել միայն այն դեպքում, երբ չափազանց հստակ և երաշխավորված շարունակություն կա՝ ինչ են անում չվերցնելու դեպքում և ինչպես են իրավիճակ փոխում։ Չեմ տեսել, որ կա այդպիսի հնարավորություն ոչ թե այն իմաստով, որ քաղաքական ուժերը դրա հնարավորությունը կամ կարողությունը չունեն, այլ այն պատճառով, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոնների բերումով չկա օբյեկտիվ միջավայր այդ պրոցեսների համար։ Առաջին իսկ օրից իմ տեսակետն այն է եղել, որ մանդատները պետք է վերցնել և ծառայեցնել ավելի ստրատեգիական նշանակության աշխատանքի։ Կարծում եմ՝ ընդդիմությունը դրա անհրաժեշտության առաջ է։ Երբ նախկինում էլ խոսք էր լինում արդեն նախորդ դարձող խորհրդարանում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մանդատները վայր դնելու, դուրս գալու և այլնի մասին (հիշում ենք, որ պարբերաբար եղել են այդպիսի խոսակցություններ), դրանց վերաբերյալ ևս արտահայտվել եմ՝ նշելով, որ որևէ կերպ չեմ տեսնում այդ տարբերակով իրավիճակ փոխելու հստակ, չասեմ բացարձակ երաշխավորված, բայց անգամ տեսանելիորեն կանխատեսելի որևէ ճանապարհ։ Իրավիճակ փոխելու միակ ճանապարհը ստրատեգիական տրամաբանությամբ աշխատանքն է»,նկատում է մեր զրուցակիցը։

Ընդդիմությանն ուղղում են մեղադրանքներ, այն է՝ ասում եք, թե ընտրակեղծիքներ են եղել, դիմում եք Սահմանադրական դատարան, բայց արդյունքում գնում եք կեղծիքներով ընտրված խորհրդարան՝ այդպիսով լեգիտիմացնելով Ազգային ժողովի աշխատանքները։ «Դրանք իներցիոն և տեխնիկական բնույթի մեղադրանքներ են։ Այդ մեղադրանքներն ավելի շատ հնչում են այն շրջանակներից, որոնք գործնականում ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ իրենց քաղաքական կա՛մ գործընկերներին, կա՛մ ընդդիմախոսներին չեն ներկայացնում անելիքի որևէ շատ թե քիչ համակարգված, ձևակերպված տարբերակ։ Այս պարագայում համարում եմ, որ այդ խոսակցությունները առավել իներցիոն և տեխնիկական բնույթի են, ընդ որում՝ նշեմ, որ ամենևին կասկածի տակ չեմ դնում այդ մասին գնահատականներ բարձրաձայնող և այդ տարբերակների մասին խոսող մարդկանց ազնվությունը, անկեղծությունը, փոփոխությունների շահագրգռությունը և այլն։ Չեմ կարծում, թե բոլորն ինչ-որ հաշվարկներով են խոսում, բայց ինքնին երևույթը, մոտեցումը համարում եմ ավելի շատ իներցիոն և տեխնիկական բնույթի»։

Ընտրություններն արդեն անցյալում են, բայց շարունակվում են ձերբակալություններն ու կալանավորումները, երեկ առավոտյան նաև խուզարկություններ էին «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում։ Ինչո՞ւ հաղթող ուժի ղեկավարը չի հանդարտվում, փորձում է «տաք պահե՞լ» իր ընտրողների տրամադրությունները։ «Սա վկայությունն է այն բանի, որ իրավիճակը հաղթանակի և պարտության ստանդարտ տրամաբանությամբ գնահատելն ավելի շատ ունի իներցիոն տրամաբանություն։ Տեսնում ենք, որ իշխանությունը գործում է ոչ իներցիոն տրամաբանությամբ։ Այստեղ առավել հատկանշական է այն, որ հանրային և ընդդիմադիր դաշտի որոշ սեգմենտներում իրավիճակի ընկալումն ավելի շատ պայմանավորված է ինչ-որ հին պատկերացումներով կամ իներցիաներով՝ ի տարբերություն իշխանության ընկալումների։ Իշխանությունն այստեղ գործում և առաջնորդվում է ավելի պրագմատիկ գնահատմամբ։ Բայց կրկնեմ՝ առաջատար ընդդիմությունը նույն մանդատների վերաբերյալ որոշմամբ, որը թվում է, թե առերևույթ ոչ պոպուլ յար որոշում է, և մի քանի այլ ձևակերպումներով, որոնք հնչել են այս օրերին թե՛ «Ուժեղ Հայաստանից», թե՛ «Հայաստան» դաշինքից, ցույց է տալիս, որ փորձում է դուրս գալ քաղաքական պրոցեսների իներցիոն գնահատումից և ընկալումներից ու տեղափոխվել բոլորովին այլ տրամաբանությամբ աշխատանքի դաշտ։ Սա որքան էլ ոչ պոպուլ յար է հնչում հատկապես մեր սոցմեդիական այս միջավայրում, այդուհանդերձ, կարծում եմ՝ գետնի վրա դա շատ ավելի արդյունավետ և հեռանկար պարունակող փոփոխություն կարող է լինել ընդհանուր իրավիճակ փոխելու տեսանկյունից»,հավելում է քաղաքական մեկնաբանը։

Օրերս Ադրբեջան կատարած այցից հետո Հայաստան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Իսկ հունիսի 6-ին Եկատերինբուրգ մեկնեց Նիկոլ Փաշինյանը, որտեղ հանդիպեց ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Ի՞նչ «շարժերի» հետ գործ ունենք: «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու Նիկոլ Փաշինյանին աջակցության գինը, այն աջակցության, որ ցուցաբերել են նախընտրական շրջանում, և դրա տրամաբանությունը պայմանավորված է հայ-ադրբեջանական պրոցեսը առաջ մղելով, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է Ադրբեջանի պայմանների հնարավորինս արագ ընդունում և բավարարում։ Իմ գնահատմամբ, նրա այցի հիմնական մոտիվը դա էր։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական թեմային, ապա նշենք, որ տնտեսական սահմանափակումները այսբերգի պարզապես տեսանելի մասն են, և շատ ավելի փոքր մասը, որպես կանոն՝ ստորջրյա մասը շատ ավելի մեծ է և տարողունակ։ Ստորջրյա մասում իրավիճակն ամենևին այնպես միարժեք չէ, որքան կարող է թվալ կամ որքան խոսվում է՝ դատելով առերևույթ իրավիճակից։ Առհասարակ հասարակությունները չեն տիրապետում քաղաքական խոհանոցին, օրինակ՝ ինչ են խոսում Փաշինյանն ու Միշուստինը կամ Փաշինյանն ու Պուտինը, և ընդհանրապես այս տրամաչափում ինչ է խոսվում առանձնազրույցների և հանդիպումների ընթացքում։ Շատ հաճախ այն, ինչ հետո տեսնում ենք կարճաժամկետ իմաստով, ևս կարող է թողնել թյուր տպավորություն։ Դրա համար նշեցի, որ այսբերգի չերևացող մասում պատկերն ամենևին այնպես միարժեք չէ, ինչպես, օրինակ՝ միարժեք ներկայացվում է առերևույթ գնահատականներով, թե Ռուսաստանը պատժում է Փաշինյանին՝ հակառուսական քաղաքականության համար։ Կարծում եմ՝ գործնականում իրավիճակը բոլորովին այլ՝ բավական բարդ և բազմաշերտ տրամաբանություն ունի։ Սա նաև մի հանգամանք է, որը պետք է թույլ տա խորհել հասարակական-քաղաքական միջավայրում ևս հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ «ավանդական» գնահատականները վերանայելու մասին։ Աշխարհը փոխվում է, և այդ փոփոխությունների մասին պետք է խոսել ոչ միայն արձանագրային տրամաբանությամբ, անընդհատ ասել, որ աշխարհը փոխվում է, այլ նաև հասկանալ, որ եթե աշխարհը փոխվում է, եթե գործ ունենք հին աշխարհակարգի փլուզման և նորի ձևավորման հետ, սա նշանակելու է նաև անխուսափելի փոփոխություններ հայռուսական հարաբերության իմաստով։ Մեր հասարակությունը կանգնում է այդ խնդրի առաջ՝ որպես հանրություն, ինչքանո՞վ ենք պատրաստ քննարկել այդ փոփոխությունների հնարավոր սցենարներ, մշակել մեր դիրքորոշումները։ Տպավորություն է, որ մեզ փորձում են պահել հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ ավանդական՝ դեռ խորհրդային շրջանից եկած պատկերացումների շրջանակում այն դեպքում, երբ Ռուսաստանն ինքն ակնհայտորեն դուրս է գալիս այդ շրջանակից, և դա անխուսափելիորեն բերելու է նրան, որ մենք ևս պետք է փորձենք մշակել հայ-ռուսական հարաբերության նոր կոնցեպտներ։ Դրա փոխարեն փաստացի հայտնվել ենք ռուսամետության կամ հակառուսականության ինչ-որ ծայրահեղությունների ծուղակում»,-եզրափակում է Հակոբ Բադալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակ
Ամենադիտված