«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը
Life«Այսօր իմ ծննդյան օրն է… Եվ այս տարի ամենաշատը շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ Աստծուն՝ ապրելու, պայքարելու, սիրելու և երբեք չհանձնվելու ուժի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, իմ հանդիսատեսին ու բոլոր նրանց, ովքեր եղել են կողքիս ոչ միայն ուրախ, այլև դժվար օրերին։
Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը, ամեն մի ժպիտը և ամեն մի անկեղծ մարդուն։
Այս նոր տարում միայն մեկ ցանկություն ունեմ՝ թող սերը, խաղաղությունն ու բարությունը երբեք չպակասեն մեր կյանքից, իսկ ամենաթանկ մարդկանց միշտ գրկելու հնարավորություն ունենանք։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ ձեր ջերմ խոսքերի, սիրո և բարեմաղթանքների համար։ Դրանք ինձ համար իսկապես մեծ արժեք ունեն»,-ինստագրամյան իր էջում գրել է երգիչ Անդրեն ու կիսվել լուսանկարներով։

