«Սատկացրեք, ոտքերը ջարդեք». նորատուսցի Ալիկի հորդորը՝ չարբախցի Գեղամին
Բաց մի թողեքArmtimes.com / 2016 թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սույն գործը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին: Այս գործով նիստի օր դեռ չի նշանակվել
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալներն են քրեական հեղինակություններ Պետրոս Իսրայելյանը (Չարբախցի Գեղամ մականունով), Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան) եւ Արմեն Գասպարյանը:
Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել է նաեւ Մուշեղ Մուշեղյանը:
շարունակությունը՝ կայքում