Հայերեն


Շատ վատ է մարդուն շանտաժ անելը

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է․

Ընդունված պրակտիկա է՝ ընտրությունների ժամանակ այս կամ այն պաշտոնում առաջադրված թեկնածուի համար ահռելի, հաճախ նաեւ սեւագործ աշխատանք է կատարում նրա նախընտրական թիմը. թեկնածուի օգտին քարոզչություն անել, ձայներ հավաքագրել, ընդհուպ՝ կաշառք բաժանել, ընտրություններ կեղծել եւ այլ հակաօրինական գործողություններ: Արթիկից, որտեղ նույնպես հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում, հերթական ահազանգն ստացանք այն մասին, թե քաղաքապետի թեկնածու առաջադրված ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի օգտին քարզչություն է անում Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենը, որը նրա ազգականն է:

Պարզվեց, որ հիշյալ դպրոցի տնօրենը Պետոյանի հորեղբոր դուստրն է՝ Սուսաննա Պետոյանը։ Նա մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց այն լուրերը, թե «տիկինը որտեղ նստում-կանգնում՝ Պետոյանի քարոզն է անում՝ դպրոց լինի, թե ընտանիք, հարսանքատուն, թե մեռլատուն»: Ավելին՝ մեր հարցումները տնօրենը որակեց որպես «շանտաժ»: «Աղջիկ ջան, նման բան չի եղել եւ չի էլ լինելու, ես Ձեզ վստահեցնում եմ: Եթե Դուք իմ տարիքը հարգում եք եւ եթե ինձ ճանաչեիք, այդ ժամանակ նման բան չէիք ասի: Զարմանալի է, թե ով է Ձեզ նման տեղեկություն հասցրել, ասեք կոնկրետ անուններ, եթե չեք ասում, ապա Դուք ինձ շանտաժ եք անում: Ես առայժմ որեւէ մեկի կողմից, որեւէ նման հարց չի քննարկվել: Չի եղել նման բան: Նախ՝ ես իրավունք չունեմ քարոզչությամբ զբաղվել՝ սա մեկ: Ես իմ բոլոր պարտականությունները շատ լավ գիտեմ: Նման բան չի եղել: Եվ եթե Դուք որեւէ մեկին բերեք, որ կկանգնի ու կասի, որ ես երբեւէ նման բան ասել եմ, ես… խոսքով»,-վստահեցրեց դպրոցի տնօրենը՝ եւս մեկ անգամ կրկնելով արդեն քանիցս կրկնած խոսքը. «Նման բան չի եղել»: «Այնուամենայնիվ, քանի որ դպրոցի տնօրեն եք եւ աշխատանքի բերումով շատ եք շփվում տեղացիների հետ, ընտրողներն ի՞նչ տրամադրվածություն ունեն Պետոյանի հանդեպ՝ որպես քաղաքապետի թեկնածուի, նա ընտրվելու ռեալ շանսեր ունի՞»,- հարցրիք տիկին Պետոյանին:

«Աղջիկ ջան, ես այդ հարցին պատասխանել չեմ կարող, ոչ մեկի համար ռեալ շանսեր գոյություն չունեն: Ընտրության ընթացքը եւ ժողովրդի քվեարկությունը դա ցույց կտան, ես որտեղի՞ց կարողանամ ռեալ շանսերի մասին խոսել: …Ես իրավունք չունեմ այս մասին որեւէ բան ասել, շատ հնարավոր է, որ ընտրության ընթացքը բոլորովին այլ ուղղությամբ գնա, ես ինչպե՞ս կարող եմ կանխատեսել, թե ով ոնց կգնա քվեարկելու»,-կտրուկ արձագանքեց տիկին տնօրենը: Նկատենք, որ արթիկցիները մեկ այլ ահազանգ էլ էին հնչեցրել, որն առնչվում է Պետոյանի ընտանիքի մեկ այլ անդամի՝ Թուրինջ Պետոյանին՝ Մուշեղ Պետոյանի հորը, որն Արթիկ համայնքի ավագանու անդամ է: Ըստ լուրերի՝ Թ. Պետոյանը մի քանի շաբաթ առաջ սկսել է նշված դպրոցի հարեւանությամբ գտնվող իր առանձնատան պարսպապատումը եւ խլել է դպրոցին պատկանող տարածք, ինչպես նաեւ սելավատարի տարածքի մի հատվածը՝ դժվարանցանելի դարձնելով տեղանքում մարդկանց երթեւեկը: Ինչպես հայտնի է՝ հունիսին Արթիկում արձանագրված հուժկու սելավը մեծ ավերածություններ գործեց քաղաքում, ինչի հետեւանքով վնաս էին կրել նաեւ Պետոյաններին պատկանող տունը եւ թիվ 2 դպրոցը: Եվ ներկայումս, ըստ արթիկցիների, Պետոյանը պարիսպ է կառուցում, որպեսզի իր ամրոցն ապահովագրի հետագայում սպասվող աղետներից: Տիկին Պետոյանը մեզ հետ զրույցում այս թեման նույնպես հերքեց՝ պնդելով, որ պարիսպն ամենեւին էլ չի ներառում դպրոցի տարածքը:

«Եթե Դուք ճիշտն եք ուզում իմանալ, ապա եկեք, եւ ես Ձեզ ցույց կտամ մեր դպրոցի գծագիրը: Դուք կարող եք չափումներով պարզաբանել՝ Թուրինջ Պետոյանը պարիսպը կառուցել է դպրոցի՞, թե՞ իրեն իրավունք վերապահված տարածքում, ինչքան որ ինքը սեփականաշնորհման գրքույկում տարածք ունի: Եկեք, ես ոչ մի վայրկյան չեմ հապաղի, դպրոցի փաստաթղթերը ես ամբողջությամբ Ձեզ կտրամադրեմ, ում ուզում եք՝ կբերեք, առանց բացառության: Գիտե՞ք, շատ վատ է մարդուն շանտաժ անելը, զրպարտելը: Դպրոցին պատկանող տարածքի նույնիսկ մի սանտիմետրը չի մտել Թուրինջ Պետոյանի հողատարածքի մեջ»:

Մենք զրուցեցինք նաեւ Արթիկի գլխավոր ճարտարապետ Աղասի Խաչատրյանի հետ, որն ասաց, թե իրենք եղել են կառուցվող պարսպի տարածքում եւ ուսումանասիրել այն: «Պարսպի մի մասը ներառել է ոչ թե դպրոցի, այլ համայնքին պատկանող տարածքը, եւ այդ պատճառով դրա շինարարությունը, քանի որ ապօրինի է, մոտ մեկ շաբաթ առաջ մենք դադարեցրել ենք: Քանի որ այդ տարածքը համայնքապատկան տարածք է, եւ այժմ այն կառուցապատվել է, իրավիճակ է փոխվել: Այսինքն՝ նախկինում, քանի որ այդ տարածքում որեւէ կառույց չկար, ցանկացած մեկը, սովորության համաձայն, այդ տարածքով շրջադարձ էր կատարում: Այժմ քաղաքացիների համար մի քիչ անսովոր իրավիճակ է առաջացել, երեւի թե դրա համար են մարդիկ իրենց բողոքը հայտնում»: Պրն. Խաչատրյանը նշեց, թե պարիսպը պաշտպանողական նպատակով է կառուցվել, իսկ դրա ճակատագիրը համայնքի ղեկավարությունը պետք է որոշի:

«Ըստ օրենքի, եթե տվյալ շինության շինարարությունը դադարեցված է, ուրեմն դա կամ ենթակա է քանդման, կամ օրինականացման: Ինքնակամ շինարարությունների քննարկումը զուտ համայնքի գործառույթների մեջ է մտնում, դա որոշում է համայնքի ղեկավարը: Ավագանու միջոցով չէ դա կատարվում, բայց, այնուամենայնիվ, հարցը կարող է նաեւ ավագանու հետ քննարկվել»,-ասաց Արթիկի գլխավոր ճարտարապետը:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված