Երիտասարդը խեղդվել է՝ ծովում փրկելով անծանոթուհուն
ԱշխարհՌուսական «Սերեբրյանի Բոր» հանգստավայրի լողափերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար. ծագումով դաղստանցի Ռաշիդ Սալահբեկովը խեղդվել է՝ փրկելով անծանոթուհուն:
Ինչպես նշում է kp.ru-ն, տղայի կյանքի գնով փրկված աղջիկը լողալով շատ հեռու է գնացել ու սկսել է խեղդվել: Լսելով ջրից եկող օգնության ճիչերը՝ երիտասարդը, առանց երկար-բարակ մտածելու, նետվել է ջուրը: Ռաշիդի հետևից ջուրն է նետվել նրա ընկերը:
Ռաշիդն առաջինն է հասել խեղդվող աղջկան ու նրան տարել դեպի ափը: Երիտասարդն անգիտակից վիճակում գտնվող աղջկան տվել է ընկերոջը, իսկ ինքն՝ ուժասպառ լինելու պատճառով խեղդվել:
Հերոսական արարքով աչքի ընկած Ռաշիդի դին հայտնաբերվել է հաջորդ օրը:
Մահացած ընկերները, ծանոթները և ուղղակի սրտացավ մարդիկ ակտիվացել են սոցկայքերում ու խնդրել Ռաշիդ Սալահբեկովին հետմահու հերոսի կոչում տալ: