«Չեմ ուզում ավել-պակաս խոսեմ». Վարդան Բոստանջյանն անկեղծացավ
ՔաղաքականությունԱԺ արտահերթ նիստին այսօր Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն մինչեւ 270 մլն խմ ջրառ իրականացնելու մասին Կառավարության որոշման քննարկմանը «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում նկատեց. «Այդ ի՞նչ հատուկ երաշտ է, որի մասին չեն հայտարարում, սակայն ջրառ են անում։ Ձեր ծրագրային դրույթները կենացի են նման`ասում ենք մի բան, սակայն ձեր քայլերով ու քվեարկությամբ անում ենք մեկ այլ բան։ Պատեհ-անպատեհ առումներով ինչո՞ւ ենք ջուր վերցնում։ Սևանը նորից ճահճի է վերածվում։ Տնտեսության ու համաշխարհային մակարդակով ի՞նչ է լինելու՝ սրա գնահատականը չկա»։
Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ ամբողջ նախագիծը հակասահմանադրական է։ Սակայն նա իր ելույթի համար նախատեսված ժամանակն ամբողջովին չօգտագործեց` ասելով. «Ես հասկանում եմ, որ մեր խմբակցությունը պարտադրված է կողմ քվեարկել… Չեմ ուզում ավել-պակաս խոսեմ, դրա համար գնամ»: