Պաշտոնյայի ափամերձ առանձնատունը կարող է ջրի տակ անցնել
ՀասարակությունԱԺ արտահերթ նիստին այսօր Սեւանա լճից հավելյալ ջրառ անելու մասին Կառավարության որոշման քննարկմանը «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանն իր ելույթում անդրադարձավ ոռոգման համակարգերի հնամաշության խնդրին` նշելով` խնդիրը երկար տարիներ լուծում չի ստանում, որի պատճառով ջրի կորուստները տարեցտարի մեծանում են. «Այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան»:
Դիմելով հարակից զեկուցող, Բնապահպանության նախկին նախարար, Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանին`Լենա Նազարյանը հիշեցրեց, որ նրա առանձնատունը, որը կառուցված է բետոնե հիմքի վրա, 1900 մետր բացարձակ նիշի վրա, ափամերձ գոտում է ու Սեւանա լճի մակարդակի բարձրացման դեպքում ջրի տակ է անցնելու. «Այդ պատճառով, նրա ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում, ու այս նախագծի միակ նպատակը Սևանի ափամերձ տարածքներում անօրինական շինությունների պահպանումն էր»: