Սթիվի Ռայանն ինքնասպան է եղել
Life33-ամյա նմանակող, դերասանուհի Սթիվի Ռայանը ինքնասպանություն է գործել: Այդ մասին գրում է Billboard-ը:
Դերասանուհուն գտել են Լոս Անջելեսում՝ մահացած: Թե ինչպես է տեղի ունեցել դեպքն, առ այժմ չեն ասում, սակայն տեղի ոստիկանությունը հայտնել է, որ դիահերձման տվյալների համաձայն դա ինքնասպանություն է:
Ռայանը նմանակում էր մի շարք աստղերի, այդ թվում՝ Ջասթին Բիբերին, Քիմ Քարդաշյանին, Էմի Ուայնհաուսիսն: Նա նաև VH1 հեռուստաալիքով հումորային հեռուստաշոու էր վարում, որը կոչվում էր Stevie TV: