Հասմիկ Կարապետյանն այսօր դարձավ 40 տարեկան / լուսանկարներ
LifeՀասմիկ Կարապետյանն այսօր՝ հուլիսի 4-ին, դառնում է 40 տարեկան: Երգչուհին երգել սկսել է դեռ մանկուց: Մասնակցել է տարբեր փառատոնների: Համերգային ծրագրերով ներկայացել Հայաստանում և արտերկրում: Նկարահանել բազմաթի տեսահոլովակներ, թողարկել ալբոմներ:
2004թ. Մոսկվայում արժանացել է «Լավագույն երգչուհի» կոչման: 2006թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: Որպես հաղորդավար ներկայացել է տարբեր հեռուստանախագծերում:
2015 թվականին երգչուհին ամուսնացել է երաժիշտ Շանթ Կիրմիզյանի հետ: 2016 թվականին լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ Տաթևը: