Սերժ Սարգսյանի հաջորդ քայլը
ՔաղաքականությունԱռաջին / «Ելք» դաշինքը պատրաստակամություն է հայտնում առաջնորդել հանրությանը, եթե մարդիկ դուրս գան փողոց և դիմադրեն Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությանը: Առայժմ իհարկե անորոշ է թե՛ վարչապետության, թե՛ առավել ևս փողոց դուրս գալու հավանականությունը: Թեև, երկրորդի հավանականությունը գուցե անորոշ էլ չէ՝ կասկած չկա, որ մարդիկ դուրս չեն գալու փողոց, համենայնդեպս այն թվով, որը ինքնաբերաբար կստիպի Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետ լինելու մտադրությունից: Ընդհանրապես, գուցե տարօրինակ հնչի, սակայն բանը նույնիսկ Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելը չէ: Սարգսյանը կլինի կամ չի լինի, նրա փոխարեն կլինի Կարեն Կարապետյանը կամ մեկ ուրիշը, նա կմնա ՀՀԿ նախագահ, թե կունենա որևէ այլ դե յուրե իշխանական կարգավիճակ, այդ բոլոր հարցերն անկարևոր չեն ինքնին, սակայն դրանք գործնականում ոչ մի սկզբունքային բան չեն փոխում հասարակության համար առավել կարևոր ու նշանակալից խնդրում՝ ի՞նչ է լինելու հասարակությունն ինքը 2018-ից հետո, ինչպիսին է լինելու քաղաքական գործընթացներում հասարակության ներկայացվածության ֆորմատը, բովանդակությունը, օրակարգը:
շարունակությունը՝ կայքում