Հայերեն


«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գագիկ Ծառուկյանի դեմ այս աշխարհաքաղաքական ու ներքաղաքական գործընթացի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը փաստացի նաև սեփականության վերաբաշխում է իրականացնում, կարծում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Չեմ զարմանա, որ «Արարատցեմենտը» փորձում են վերցնել մարդիկ, որոնք 90-ական թվականներին անօրինական ճանապարհով ստացել են «Արարատցեմենտի» նկատմամբ վերահսկողություն, իսկ 1998 թվականից հետո շատ օրինական ձևով զրկվել են դրա տնօրինությունից։ Նիկոլ Փաշինյանը հիմա պարզապես կապիտալի դասական վերաբաշխում է փորձում իրականացնել։ Կարող եմ ասել մի բան՝ եթե հայկական պետականությունը շարունակի գոյություն ունենալ, և Հայաստանում քաղաքական փոփոխություններ լինեն, այն մարդիկ, որոնք հիմա փորձելու են ձեռք դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա, նրանք, ինչպես 1998 թվականից հետո, այնպես էլ ապագայում զրկվելու են դրանից ու նաև այն ակտիվներից, որոնց միջոցով փորձելու են ձեռքը դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա։ Սա ոչ թե սպառնալիք է, սա քաղաքական գործընթացների տրամաբանության դրսևորում է։ Այն, ինչ այսօր կատարվում է, քաղաքական ու աշխարհաքաղաքական հետապնդում է։ Կալանավորված է Անդրանիկ Թևանյանը։ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ խոսքը Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կամ հօգուտ Ռուսաստանի պետական դավաճանության մասին է։ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ անմարդկային քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Դեկտեմբերին ընդառաջ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում, փոխանակման ֆոնդ է ձևավորում հետևյալ տրամաբանությամբ՝ մեզ ԵԱՏՄ-ից մի հանեք, մի սառեցրեք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ին, մենք էլ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից քաղաքական գործիչներին ազատ կարձակենք, բայց, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի այս հաշվարկն իրեն չի արդարացնելու։ Ռուսաստանը չի գնալու այն ճանապարհով, որը նա կուզեր տեսնել, հետևաբար՝ ընդդիմադիրների դեմ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները սպասելի էին, բայց այն վերջնական արդյունքին, ինչի համար դա անում է, նա չի հասնելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հնարավո՞ր է, որ այս բոլոր գործընթացներն ուղղված են մեր հասարակության ներսում վախի մթնոլորտի հաստատմանը։ «Մեր հասարակությունը կամ, օրինակ՝ հետապնդման ենթարկվող գործարարների աշխատակիցները բազմաշերտ են։ Մարդիկ կան, որ կարծում են՝ եթե նման մարդկանց նկատմամբ այսպիսի գործողություններ են անում, իմ գլխի տերն ո՞վ է։ Կա նաև հասարակության այլ հատված, որն ասում է՝ քո խնդիրը գործարարի հետ է, ինչո՞ւ ես գործարանը փակում։ Չպետք է վարդագույն ակնոցով նայենք տեղի ունեցող գործընթացներին։ Եթե անդրադառնանք վախի մթնոլորտին, ապա սա ավելի շատ ուղղված է քաղաքական դաշտին։ Նա փորձում է ամայացնել քաղաքական դաշտը, բայց Գագիկ Ծառուկյանը հետքայլ չի անում։ Նույն կերպ նաև Սամվել Կարապետյանը հետքայլ չարեց։ Իր համար այդքան էլ կարևոր չէր, որ ՀԷՑ-ը կխլեն և այլն։ Նույն կերպ՝ ով ձեռքը դրեց Կարապետյանի բիզնեսների վրա, ապագայում դրանցից զրկվելու է, իսկ այն մարդիկ, ովքեր, օրինակ՝ աշխատավարձ են ստացել Սամվել Կարապետյանի հաշվին, այն հետ են տալու, եթե հետ էլ չտան, գնալու են այդ աշխատավարձին համաչափ նստեն»։

Երբեմն զգացողություն է, թե բոլորս փակուղում ենք և անարդյունավետ աշխատանք ենք կատարում։ Սա իր հետ նաև հուսահատություն է առաջ բերում։ Մաթևոսյանը համաձայն չէ, որ քաղաքական, լրատվական, առողջ հասարակական դաշտերում կատարվող աշխատանքն անարդյունավետ է։ «Հակառակը՝ շատ արդյունավետ է։ Ե՛վ քաղաքական ուժերը, և՛ առողջ քաղաքացիական հասարակությունը, և՛ լրատվամիջոցներն ահռելի աշխատանք են կատարել։ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին կալանավորել էր, տնային կալանքի տակ է պահել, թույլ չի տվել նրան մասնակցել ընտրություններին, «Ուժեղ Հայաստանի» ակտիվի երևի թե բոլոր ներկայացուցիչները առնվազն մեկական անգամ կալանավայրերով անցել են, ճնշումներ են գործադրվել «Հայաստան» դաշինքի վրա։ Պաշտոնապես իշխանությունները նաև ամենաշատ գումարն են ծախսել քարոզարշավի ժամանակ, վարչական ռեսուրսի խայտառակ կիրառում է տեղի ունեցել։ Այս ամենը տեղի է ունեցել եվրոպացիների, ամերիկացիների լուռ համաձայնությամբ։ Յութուբն ու այլ տեղեկատվական պլատֆորմները դարձրել էին իրենց քաղաքական գովազդի կարևոր հարթակ։ Բայց այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի ստացել ընտրություններին մասնակցող քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Դա իմ, ձեր, քաղաքական գործիչների, պատգամավորների աշխատանքի արդյունքն է, որովհետև հասարակության մեծամասնությունը, որը մասնակցել է ընտրություններին, կողմ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Այն, որ այս մարդը չի ստացել մեծամասնություն, հետևողական աշխատանքի արդյունք է։ Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ մաշեցնելու ենք մինչև քոքը։ Հասկանում եմ, որ դա այդքան արագ տեղի չի ունենում, որքան հասարակության զգալի հատվածը կցանկանար, բայց դա տեղի է ունենում։ Այդ աշխատանքը չափազանց արդյունավետ է, ու նաև այն ագրեսիվությունը, որով Փաշինյանը ընտրություններից հետո հարձակվեց Ծառուկյանի վրա, դրա դրսևորումներից մեկն է եղել։ Այս մարդն արել է մի բան, որը ոչ մի իշխանություն նախկինում չէր արել։ Նա 60 հազար մարդու ձայն գողացել է, զրոյացրել, ասել՝ ժողովուրդ ջան, դուք երկրորդ կարգի մարդ եք, ձեր քվեները չենք հաշվում, դուրս ենք թողնում ընդհանուր հաշվարկից»։

Իսկ վերջում ստեղծված իրավիճակից ելքի մասին։ «Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, բայց իր կարևորագույն պարտականություններից մեկը Սահմանադրության փոփոխությունն է։ Ասում էր՝ եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Այս իրավիճակում ինչպե՞ս է անելու սահմանադրական փոփոխություն։ Պետք է գա Ազգային ժողով։ Եթե ԱԺ գնացող խմբակցություններում չլինեն Իշխան Զաքարյաններ, Նիկոլ Փաշինյանը չի կարող Ազգային ժողովում անցկացնել սահմանադրական փոփոխությունները։ Ի՞նչ կարող է անել։ Նա կարող է հայտարարել՝ ժողովուրդ ջան, սահմանադրական փոփոխությունների փաթեթը դնում ենք քվեարկության, հիշում եք, որ ասում էինք՝ եթե սահմանադրական մեծամասնություն չունենանք, կլինի պատերազմ։ Հիմա եթե ընդդիմությունը կողմ չի քվեարկում, պատերազմ է լինելու։ Ընդդիմությունը կողմ չի քվեարկում, ու ենթադրենք, Ալիևը մտնում է Տիգրանաշեն։ Այս իրավիճակին ընդդիմությունը պետք է պատրաստ լինի, հասարակության հետ պետք է խոսի, այս ամենը բացատրի ու ասի, որ այս մարդիկ կարող են պայմանավորված պատերազմի գնալ։ Հայաստանից դուրս գտնվող սուբյեկտները, որոնք կարող են սրա վրա ազդել, կարծում եմ՝ կարձագանքեն Փաշինյանի նմանաբովանդակ հայտարարությանը։ Բայց թե ի՞նչ կանի ընդդիմությունը, չգիտեմ։ Դրա համար ասում եմ՝ այսօրվանից պետք է պատրաստվեն այս զարգացումներին, խոսակցությանը։ Պատրաստվում են այդ զարգացումներին, մեր օտարերկրյա գործընկերները, Հայաստանի Հանրապետության բնական դաշնակիցները արձագանքում են Նիկոլ Փաշինյանի խոսքին, ասում են, որ Հայաստանի դեմ պատերազմն իրենց դեմ պատերազմ է նշանակում։ Պատերազմական գործոնը չեզոքացվում է, բայց Նիկոլ Փաշինյանը, միևնույնն է, պետք է Սահմանադրությունը փոխի, ինչպե՞ս կարող է դա անել, եթե չի կարողանում նույնիսկ սահմանադրական հանրաքվեի օր նշանակել։ Իրեն պետք է ընտրություններով ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Այդ դեպքում նա պետք է հրաժարական տա, երկու անգամ չընտրվի վարչապետ, ու գնանք արտահերթ ընտրությունների։ Այս ընդդիմությունն արդեն ունի բավարար ձայներ, որպեսզի երկրորդ ընտրության ժամանակ առաջադրի իր վարչապետի թեկնածուին։ Փաշինյանն ասում է՝ թող հեղափոխություն անեն, եթե ինձ չեն հավանում։ Սա լավագույն հնարավորությունն է, երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրի ընդդիմությունը, և Փաշինյանի ասած տարբերակով, նաև հեղափոխական տարբերակով՝ գնան հարցի կարգավորմանը։ Տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն, բայց չգիտեմ՝ ընդդիմությունը կկարողանա՞ սա նյութականացնել, թե՞ ոչ, որովհետև մինչ այս պահը իմ տպավորությունն այն է, որ որոշ մարդկանց թվում է՝ ամեն ինչ անիմաստ է, և այդ մոտեցումը գերակշռում է։ Բայց հստակ մատնանշեցի, թե ինչ զարգացումներ են լինելու։ Չենք կարող խուսափել սահմանադրական փոփոխություններից։ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի ձև պետք է փորձի լուծում գտնել։ Նշեցինք, թե ինչպես ու ինչի դա կարող է հանգեցնել, մնում է՝ ընդդիմությունն աշխատի», - եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում
Ամենադիտված