Հայերեն

«Օրենքով գողը» ավերել է գաղութի մզկիթը

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի խումբ ազդեցիկ «օրենքով գողեր» համարում են, որ Ռուսլան Գեգեչկորիի (Շլյապա կրտսեր) «թագազերծումը» օգուտ է եղել միայն Պատիժների իրականացման դաշնային ծառայությանը: Նրանց կարծիքով, առկա պայմաններում Շլյապայի հետ հարցերը պետք է պարզվեին նրա ազատ արձակվելուց հետո միայն:
«Росбалт»–ի ներկայացմամբ՝ խնդիրը հետևյալն է: Ռուսլան Գեգեչկորին հայտնվել է Տուվայի գաղութներից մեկում՝ կրելու պատիժը: Վեճ է առաջացել նրա ու մի խումբ չեչենների ու դաղստանցիների միջև: Վեճի ընթացքում նա անպարկեշտ խոսքեր է ասել չեչեն ազգի հասցեին: Ծեծկռտուք է սկսվել: Շլյապա կրտսերը մի քանի հարված է ստացել: Վեճից հետո կովկասցիները գնացել են մզկիթ՝ աղոթելու: Շուտով այնտեղ է հայտնվել Գեգեչկորին իր ընկերների հետ: Կովկասցիներին սարսափելի ձևով ծեծել են, իսկ մզկիթը՝ ավերել: Այս լուրն արագորեն տարածվել է չեչեն ու դաղստանցի հեղինակությունների ու նաև սովորական մարդկանց շրջանում: Որոշում է կայացվել պատժվել Գեգեչկորիին: Խնդիրն այն է, որ գողական աշխարհում կրոնն ու ազգությունները, մեծ հաշվով, նշանակություն չունեն: Եվ մարդկանց ազգությանը կամ կրոնին դիպչելը ճիշտ չէ:
Միջադեպից հետո Գեգեչկորիին տեղափոխել են Կրասնոյարսկի բանտային հիվանդանոց: Ըստ կայքի՝ դա պատահական չի արվել: Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը որոշել է պատժել Գեգեչկորիին: Այդ հիվանդանոցում է գտնվել Գեգեչկորիի ոխերիմ թշնամի, «օրենքով գող» Բադրի Կոգուաշվիլին (Բադրի Քութայիսցի): Ժամանակին Գեգեչկորին ու նրա կլանի անդամներն այն «քրեական գեներալների» շարքում էին, ովքեր ստորագրել էին Բադրիին «թագազերծելու» քսիֆի տակ: Ավելի ուշ, վերջին տարիներին գողականների ամենամեծ հավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել Երևանում, Կոգուաշվիլուն ճանաչել են որպես ընտանիքի անդամ, այսինքն՝ «օրենքով գող»:
Սակայն Բադրին բանտային հիվանդանոց ժամանած «թշնամու» հանդեպ որևէ հետաքրքրություն չի դրսևորել: Փոխարենը Գեգեչկորիի հարցերը լուծել փորձել են երկու այլ գողեր՝ Կոնստանտին Բորիսովը (Կոստիլ) և Սուլխան Մժավիան (Սուլխանը): «Росбалт»–ի տվյալներով, նրանք փորձել են ստանալ նաև հիվանդանոցում գտնվող «քրեական գեներալ» Յուրի Ուսոյանի (Յուրա Լազարևսկի) աջակցությունը, բայց նա կտրականապես հրաժարվել է: Արդյունքում Գեգեչկորիի «թագազերծման» քսիֆի տակ ստորագրել են միայն Կոստիլն ու Սուլխանը:
Ուշագրավ է, որ ազդեցիկ շատ գողեր, անկախ Շլյապա կրտսերի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, այդ քայլին բացասաբար են վերաբերվել: Մասնավորապես, Կոստիլն ու Սուլխանն ակնհայտորեն հույս են ունեցել ստանալու Բադրիի աջակցությունը, բայց չեն ստացել: Հակառակը, Բադրին դատապարտել է այդ երկուսի արարքը: Կոգուաշվիլին նշել է, որ անազատության մեջ գտնվող «օրենքով գողերը» պետք է պայքարեն «համակարգի» դեմ: Իսկ Շլյապան, ով էլ լինի, այդպես է վարվել: Ուստի նրա «թագազերծումը» եղել է բացառապես հօգուտ «համակարգի»: Նրա հետ բոլոր հարցերը պետք է լուծել ազատ արձակվելուց հետո:
Այն բանից հետո, երբ Գեգեչկորին մնացել է առանց տիտղոսի, նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Այսուհետ նա շարքային բանտարկյալ է, ում հարցերը կարող են հեշտությամբ լուծել:
Գեգեչկորիի կլանի մարդիկ ակտիվորեն փորձում են գտնել ազգությամբ չեչեն մի հեղինակության կամ «օրենքով գողի», ով կկարողանա վերահսկել իրավիճակը: Քրեական աշխարհի մակարդակով որոշվել է թեման փակված համարել: Սակայն հայտնի է, որ մի խումբ չեչեններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, Տուվայի բանտում տեղի ունեցած միջադեպը ներել չեն ցանկացել:

Ինչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ամենադիտված