Հայերեն


Թուրքական մղձավանջ

Քաղաքականություն

Այն ինչ տեղի է ունեցավ Թուրքիայում նախորդ գիշեր և շարունակվում է այժմ, մեկ օրում կամ մեկ ամսում հասկանալու ու քննարկելու չէ: Կուզենայի փաստել, որ ստորև արվող դիտարկումները հիմնված են լինելու բացառապես լրահոսում առկա տեղեկությունների վրա և չեն ներառելու դավադրության տեսություններ:
Թուրքական հեղաշրջում
Թուրքիան հանրապետության ընթացքում տեսել է 4 հեղաշրջում: Եթե անգամ այժմ Թուրքիայում կա երկու կառավարություն ̀ Անակարայի և Ստամբուլի, ապա դա չի ենթադրում թուրքական պետականության ճգնաժամ: Թուրքերն ունեն փորձ նման իրավիճակներից դուրս գալու: Թե ինչ է իրենից ներկայացնում յուրաքանչյուր ռազմական հեղաշրջում և ինչ հետևանքներ այն կարող է ունենալ, գիտի Թուրքիայի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր ոք:
Թուրքիայում գործող պատմաբան Սեմիհ Ակտեկին ինձ հետ զրույցում հավաստիացրեց, որ մեկ ռազմական հեղափոխություն կամ հեղաշրջում է հաջողել Թուրքիայի համար, դա Քեմալի հեղաշրջում-հեղափոխությունն էր: Մնացած դեպքերում, ըստ նրա, ռազմական հեղաշրջումները Թուրքիայում հետընթաց են ապահովել:
Թուրքական բանակ
Ունե՞ր թուրքական բանակը կամ գեներալիտետը այս քայլին գնալու անհրաժեշտություն: Մեկնաբաններն ասում էին, որ ուներ: Թուրքական գործողությունները Սիրիայում, որտեղ հենց այնպես զոհվում են թուրք զինվորներ, անընդհատ շարունակվող քրդական բախումները, որոնք ևս քիչ զոհերի տեղիք չեն տալիս, շարունակվող ահաբեկչությունները̀ այդ թվում բանակի հանդեպ, կարող էին զինվորականների մի մասին տալ նման հիմքեր: Մյուս կողմից, Էրդողանի քաղաքականությունը բավականին հեռացել էր Քեմալի հիմնարար սկզբունքներից, որոնք այդքան հաջողություններ են բերել Թուրքիային: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թուրքական գեներալիտետը, ի տարբերություն որոշ հարևանների, բավականին կիրթ, գաղափարական և ինտելեկտուալ անձանցից կազմված իրողություն է: Այդ խավը Թուրքիայում ունի հստակ գաղափարական ուղղվածություն, որը կայանում է թուրքական արմատականության և արևմտյան մոդեռնիզմի համադրման մեջ: Ասել կուզե, այդ խումբը բախտախնդիրների հավաքածու չէ: Կա մեկ հանգամանք ևս ̀ թուրքական բանակը չի վախենում արյունից:
Հետևանքներ
Եղան անմեղ զոհեր, ինչպես լինում են նման իրավիճակներում: Սակայն թուրք քաղաքացին, ի տարբերություն Հայաստանի քաղաքացու, դուրս եկավ փողոց և պաշտպանեց իր քվեն, որ տվել էր Էրդողանին ու պաշտպանեց այն պետականությունը, որը պատկերացնում է: Սա անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք մենք ունենք: Հայաստանի համար այն մի փոքր հետաձգեց Անկարա-Մոսկվա-Բաքու առանցքի ձևավորումը, որ բավականին վտանգավոր էր մեզ համար՝ հաշվի առնելով մեր դիվանագիտական կորպուսի անմխիթար վիճակը: Իսկ այն, որ այդ առանցքը ձևավորվում է, ու ոչ Երևանի հետ համագործակցելու նպատակով, դա բավականին պարզ է գործընթացներին հետևողների համար:
Հ. Գ. Սեփական ենթադրություններ
Կա նաև հավանականություն, որ սա կարող է կազմակերպած լինել Էրդողանն ինքը: Այս առումով նա լուծում է մի քանի խնդիրներ.
Ա. Վերացնում է բանակի այն ընդդիմադիր թևը, որն իր համար այդքան վտանգավոր էր:
Բ. Գնահատում է իր իրական շանսերը քաղաքացիների շրջանում:
Գ. Ամրացնում է իր դիրքերը Թուրքիայի ներքին քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:
Դ. Սրբագրում է իր հարաբերությունները դաշնակից տերությունների̀ այդ թվում Գերմանիայի և Անգլիայի հետ, եթե այս ֆոնին ճիշտ են այն ինֆորմացիոն հոսքերը, ըստ որոնց, Էրդողանն այդ երկրներից քաղաքական ապաստան խնդրեց և մերժվեց:
Կախված տարբեր դաշնակից երկրների և համագործակցող պետությունների հայտարարություններից, հստակեցում է մտցնում նաև այդ հարաբերություններում:
Հայաստանը շարունակեց մնալ կրավորական այս վիճակում: Արձագանքեցին բոլոր հարևան պետությունները: Այս պահի դրությամբ, որևէ պաշտոնական հայտարարություն, թեկուզ անմեղ զոհվածների մասով, չի արել միայն ՀՀ-ն:

Վահրամ Թոքմաջյան

 

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված